Ջրհեղեղի հետևանքով զոհվել է 12 մարդ
Չինաստանի Հենան նահանգի վարչական կենտրոն Չժենչժոու քաղաքում ավարտվել է սաստիկ ջրհեղեղի հետևանքով հեղեղված մետրոյի տարհանումը, հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը ՝ վկայակոչելով ՉԺՀ-ի արտակարգ իրավիճակների նախարարությունը:
«Հորդառատ անձրևները հանգեցրել են նրան, որ հուլիսի 20- ին Չժենչժոու քաղաքի մետրոյի հինգերորդ գծի թունելում մեծ քանակությամբ ջուր է կուտակվել, գնացքների երթևեկությունը դադարեցվել է, ուղևորները արգելափակված են եղել վագոններում», - նշված է նախարարության հայտարարության մեջ:
Արգելափակված ուղևորներին փրկելու համար փրկարարները կտրել են վագոնի տանիքը:
«Ուղևորները բարեհաջող տարհանվել են»,-հայտարարել են փրկարարները ՝ հստակեցնելով, որ Չժենչժոու մետրոյի հինգերորդ ճյուղից տարհանվել է ավելի քան 500 մարդ:
Ջրհեղեղի հետևանքով զոհվել է 12 մարդ, ևս հինգ մարդ տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ են ստացել:
Ավելի վաղ Չինաստանի Հենան նահանգում ջրհեղեղն ավերել էր ջրամբարի պատնեշը ։
Չժենչժոու քաղաքի բնակչությունը կազմում է ավելի քան 10 մլն մարդ:
Հենան նահանգից տարհանվել է ավելի քան 100 հազար մարդ։ Չինաստանում նաև բարձրացվել է արտակարգ իրավիճակների համազգային արձագանքման մակարդակը ՝ երրորդից մինչև երկրորդ մակարդակ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին