Ռոբերտ Քոչարյան. Պարտված, այսպիսի ծնկաչոք վիճակում երբեք չէի հայտնվի
«Ադրբեջանի նպատակն ի սկզբանե եղել է Ղարաբաղի ամբողջական զավթումը։ Ռուսական կողմի միջամտության պատճառով այդ ծրագիրը մնաց կիսատ»,- «Երկիր Մեդիա», «5-րդ ալիք», «Հայկական երկրորդ հեռուստաալիք» հեռուստաընկերություններին տված հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը՝ խոսելով հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին։
Նա նշել է, որ այժմ Ադրբեջանը փորձելու է տարբեր ճնշումներով հասնել իր նպատակին։
«Նույնիսկ՝ ես կառաջարկեի մեկ այլ անկյան տակ այս ամեն ինչը դիտել։ Ակնհայտ է, որ մեր ժողովրդի մի զանգված սարսափած է նոր պատերազմի վտանգով։ Կարծում եմ՝ այս հանգամանքը էական նշանակություն ունեցավ նաև ընտրությունների արդյունքների վրա։ Ոնց որ մենք ընդունել ենք մեր պարտությունը և չենք ակնկալում, և չենք ուզում որևէ քայլ անի այս իշխանությունը՝ հանկարծ նոր կոնֆլիկտ չհրահրվի։
Պարտվողական հոգեբանություն է այսօր տիրում մեր ժողովրդի մի մասի մոտ»,- ասել է ՀՀ երկրորդ նախագահը։
Ռ. Քոչարյանի խոսքով, նման կարգի պրովակացիաներից հետո ստեղծվում է մի վիճակ, երբ նոր պատերազմի վտանգը տեսանելի է դառնում ժողովրդի համար և ժողովուրդը շատ մեծ հեշտությամբ մարսում է հերթական փաստաթղթի ստորագրումը, հերթական զիջումը. «Հասունացնել մի վիճակ, երբ նման փաստաթղթի ստորագրումն ընդունվելու է որպես ոչ թե դավաճանություն, այլ որպես փրկություն: Դա մեկ անգամ արդեն տեսել ենք, երբ հոկտեմբերի 19-ին Ռուսաստանի նախագահի առաջարկը մերժվեց և հիշում եք, թե ինչպիսինն էր բացատրությունը վարչապետի կողմից՝ ինձ կհամարեին դավաճան։
իչ ժամանակ անց՝ նոյեմբերի 9-ին, այդ դավաճանը փոխվեց փրկիչով՝ ստորագրելով այդ կապիտուլյացիայի հայտարարությունը՝ ներկայացվեց որպես փրկություն։
Ուրեմն՝ պետք էր հազարավոր զոհեր, տարածքային կորուստներ, Շուշիի, Հադրութի կորուստ՝ և դու հնարավոր դավաճանից դառնում ես շատ կոնկրետ «փրկիչ»։
Սա պլանավորված պարտության տեխնոլոգիա է:
Իմ տպավորությունն է, որ այսօր, հիմա նման մի պրոցեսի մեջ ենք»։
ՀՀ երկրորդ նախագահի խոսքով, վերջին մի քանի ամսում բոլորն ականատես են եղել Հայաստանի ու Հայաստանի ղեկավարության նկատմամբ այնպիսի հայտարարությունների, որոնք ստորացուցիչ են, անընդունելի, որոնց որևէ արձագանք Հայաստանի կողմից չի հնչել։
«Մենք սովորացրել ենք մեր թշնամուն, որ մեր հետ կարելի է վարվել այսկերպ։ Ավելին՝ իմ տպավորությամբ այս ամենը օգտագործվում էր Հայաստանի կողմից հենց ներքաղաքական նպատակների համար։ Պատերազմից սարսափած ժողովրդին մանիպուլացնել հենց այդ կառավարվող վախերի միջոցով, այդ դոզան ավելացնելով՝ դու այդ սարսափը հիշեցնում ես, ևս՝ ավելացնում ես, ու ներսում հասնում ես քո նպատակին։
Սա իռացիոնալ մտածելակերպ է, բայց երբ որ աշխատում է վախի բնազը, ամեն ինչ ինչ-որ չափով դառնում է ռացիոնալ։
Ինչ կանեի ես. միանշանակ կարող եմ ասել՝ առաջին՝ այս կեցվածքը երբեք չէի ունենա, երկրորդ՝ պարտված, այսպիսի ծնկաչոք վիճակում երբեք չէի հայտնվի»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան