Քաղաքական 23:52 21/07/2021 Հայաստան

Մնալ, պայքարել և աշխատել մեր երկրի համար. Ռոբերտ Քոչարյան

««Հայաստան» դաշինքը 29 մանդատ ունի, բայց պարզ է, որ դաշինքն այդ 29 պատգամավորը չէ։ Խմբակցությունը դա «Հայաստան» դաշինքի ներկայությունն է խորհրդարանում։ Ես դուրս չեմ գալիս «Հայաստան» դաշինքից, մնում եմ այդ դաշիքնի առաջնորդ»,-  Երկիր Մեդիա», «5-րդ ալիք», «Հայկական երկրորդ հեռուստաալիք» հեռուստաընկերություններին տված հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։

Նա նշել է, որ իրեն երբեք չի համարել օրենսդիրի մարդ, իր սրտով չէր գնալ ու զբաղվել օրենսդրական գործունեությամբ։

«Այս ընթացքում բազմաթիվ հանդիպումներ եմ ունեցել, ամենից հետաքրքիրն այն է, որ այդ հանդիպումների վերջում մարդիկ ցտեսություն ասելուց ասում էին՝ պարոն նախագահ, մի բան խնդրենք՝ չվերցնեք էլի մանդատը։ Եթե 10-ից 9-ն այդպես են արտահայտվում, հասկանում ես, որ քո մտացածը համընկնում է քո քաղաքական թիմի ճնշող մեծամասնության կարծիքի հետ։ Սա պետք էր  հաշվի առնել և ես հաշվի եմ առել։

Թեկուզ ձեռք կբերեի որոշակի անձեռնմխելիություն, բայց դա երկրորդական է և, կարծում եմ, այս որոշումը ճիշտ է։ Արձագանքից տեսնում եմ, որ այլ կարծիք արտահայտողներ գրեթե չկան»,- ասել է «Հայաստան» դաշինքի առաջնորդը։

Նա համոզված է՝ պետք է գնալ խորհրդարան ու ունենալով խորհրդարանական երկրորդ խմբակցությունը՝ «Հայաստան» դաշինքը բավական լուրջ գործիքակազմ է ձեռք բերելու քաղաքական պայքարի համար։  Միաժամանակ նշել է, որ որոշակի ժամանակ է  պետք լինելու ամբողջությամբ մարզավիճակի մեջ մտնելու համար։

Պատասխանելով հարցին, որ ընտրություններից հետո Եվրամիությունը հայտարարել է 3 միլիարդ եվրոյի ներդրում է պատրաստում անել Հայստանում 5 տարում, ԱՄՆ-ն էլ 5 միլիոն եվրոյի գրանտ է պատրատսում, ի՞նչ կասեք Արևմուտքի առատաձեռնության մասին, կա՞ն վտանգներ, Ռ. Քոչարյանն ասել է, որ մի շարք ծրագրեր  ուղղված են  երկրի տնտեսական զարգացմանը, ինչը ողջունելի է, բայց կան ծրագրեր, որոնք ոնց որ ունեն քաղաքական երանգներ։

«Տեսնում եմ, որ այստեղ փորձում են դա ներկայացնել որպես հատուկ վերաբերմունք Հայաստանի նկատմամբ։ Ուղղակի համեմատեք այլ երկրների հետ։ Կարծում եմ՝ այստեղ գործում է ավելի շատ հատուկ վերաբերմունք Ռուսաստանի նկատմամբ  հակառակ պատկերով։ Այն երկրները, որոնք ներգրված են  այդ ծրագրերի մեջ, և այդ գումարների շեշտակի աճը, տպավորություն են թողնում, որ այստեղ կա աշխարհաքաղաքական երանգ»,- նշել է ՀՀ երկրորդ նախագահը։ 

Ռ. Քոչարյանն ասել է, որ Հայաստանը պետք է վերականգնի իր սուբյեկտայնությունը, սակայն դեռ չի տեսում որևէ քայլ ուղղված այդ նպատակին.

«Օրինակ, Սև լճի վերաբերյալ․ Հայաստանում բավական մեծ աղմուկ էր, թե ինչու ՀԱՊԿ-ը, Ռուսաստանը չեն միջամտում այդ խնդրին։ Երբ մեր երկրում Հայաստանի պաշտոնյան ուղղակի հայտարարում է՝ Սև լճի 30 տոկոսի համար հո պատերազմ չենք սկսելու, հիմա, եթե երկրի ղեկավարն այդպես է մտածում, ինչու պետք է այլ կերպ մտածի ՀԱՊԿ-ը կամ Ռուսաստանը, որոնք Սև լճի մասին չեն էլ լսել։

Հիմա ինչու եք այդ խնդիրը գցում ՀԱՊԿ-ի կամ Ռուսաստանի գրպանը։

Ի դեպ, երբ խոսում են տարածքային ամբողջականության մասին, չեն խոսում տարածքային ամբողջականության ինչ-որ տոկոսի մասին՝ եթե 5 տոկոսով է խախտվել, նորմալ է, կամ 1 տոկոսով է, նորմալ է: Կամ կա, կամ չկա, կամ դու կաս քո տարածքային ամբողջականությունը պաշտպանելու գործում, քո սուբյեկտայնությունը հստակ դրսևորելու  գործում, կամ չկաս:

Դու հայտարարում ես՝ պատրաստ չես ոչինչ անել, բայց նաև ուրիշին ասում եք՝ եկեք, իմ տեղն արեք: Ուղղակի աբսուրդ է, նման դրսևորումներով երբեք միջազգային հարաբերություններում դու հարգանքի նշույլ էլ չես ունենա, պրոտոկոլային կբարևեն, կընդունեն, կժպտան, բայց քո մասին այլ կերպ կմտածեն»:

ՀՀ երկրորդ նախագահի խոսքով՝ պետք է մնալ ու պայքարել երկրի համար, երկրի ապագայի համար։

«Դա նույնն է՝ պայքարես քո ընտանիքի, երեխաների, թոռնիկների համար։ Իհարկե, պետք է պայքարենք, կառուցենք այնպիսի երկիր, որտեղ և ապրելու ցանկություն ենք ունենալու, և որով մենք հպարտանալու ենք։ 

Այսօր, ցավոք, հպարտանալու առանձնապես բան չկա, բայց մեր ձեռքում է։ Եթե բոլոր կարող, մտածող մարդիկ այս վիճակից ելնելով պլանավորեն երկիրը լքել, ապա մենք երբեք հրապուրիչ երկիր չենք ունենալու։ 

Մնալ, պայքարել և աշխատել մեր երկրի համար»,- նշել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբաթ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
15:55
Թուրքիան սկսելու է խաղալ իր երկու գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով. Արա Պողոյան
Հիմա, քանի որ փոխվում են գլոբալ իրողություններ, Թուրքիան առանձին վերցրած Հայաստանի հետ հարաբերություններում սկսելու է խաղալ իր երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:28
Հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստվերը ևս քննարկվելու է. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովն այսօր գնում է   Թուրքիա` բանակցությունների: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
15:04
Այս լուսանկարն արվել է այս օրերին` թեմայի շուրջ հայաստանյան հանրության լարվածությունը մի քիչ փարատելու համար. Իվետա Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին շաբաթվա ընթացքում հանրության մեջ ակտիվորեն ու հասկանալի...
Աղբյուր` Panorama.am
14:09
Իշխանությունն իր խնդիրն համարեց լուծված` սահմանափակելով Էդգար Ղազարյանի քաղաքական ազատությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Իշխանությունն իր խնդիրն այս փուլում համարեց լուծված`...
Աղբյուր` Panorama.am
13:52
Առանց վարորդական իրավունքի, ոչ սթափ, «Opel»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 04։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
12:58
Նորից հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Նորից  հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է...
Աղբյուր` Panorama.am
12:46
Տպավորություն է, որ մեր հանրության մի մեծ հատված այդպես էլ թմբիրից դուրս գալու մտադրություն չունի. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Թվում էր, թե արցախցիներին պատուհասած հայրենազրկման դաժան ճակատագիրը գոնե...
Աղբյուր` Panorama.am
11:50
Թուրքական ավիաուղիներում գրանցվելիս ռուսներից պահանջել են վրացական վիզա
Ռուսաստանի երկու քաղաքացու մերժել են գրանցել Բուենոս Այրեսից Թբիլիսի առանց վրացական վիզայի չվերթի համար՝ չնայած առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
11:29
Ստիպված այս դատարանի որոշմամբ պետք է ասեմ՝ ես մեր իրավական համակարգի ցավը տանեմ, ես իրենց հայրենասեր ջանին մեռնեմ. Էդգար Ղազարյան
«Ես մտադիր եմ հաղորդում ներկայացնել հանցագործության մասին քննիչի և դատախազի գործողությունների հետ կապված»,-դատարանի դիմաց ասաց...
Աղբյուր` Panorama.am
11:27
Գյումրիի Մուշ 1 և Մուշ 2 թաղամասերը պետք է պարտադիր կապվեն քաղաքի տուրիստական պորտալարին. Ռուբեն Մխիթարյան
«Զիլ քաղաքը պետք է իրեն սազական կյանք ունենա ու հաստատ կունենա»։
Աղբյուր` Panorama.am
10:41
Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց՝ մասնակի. Ռուբեն Մելիքյան
«Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց, բարեբախտաբար, մասնակի»,-Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի...
Աղբյուր` Panorama.am
10:30
Ոչ մի բացատրություն չկա, թե Էդգար Ղազարյանն ինչ գործ ունի դատարանի դահլիճում. Արտակ Զաքարյան
«Քաղաքական գործընթացների ընդհանուր տրամաբանությւոնը վաղուց խախտված է, և այս իրավիճակում խոսել ժողովրդավարությունից և մարդու իրավունքներից,...
Աղբյուր` Panorama.am
09:43
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
00:30
Գյումրին կարող է լինել այն քաղաքը, որ իր օրինակով ցույց տա՝ գաղափարի շուրջ հնարավոր է որոշակի ամբիցիաներ կողքի դնել ու հասնել դրական արդյունքի. Մխիթարյան
«Ինձ ճանաչողները գիտեն՝ եթե ես գործի մեջ մտնում եմ, այն ինձ համար դառնում է առաջնահերթություն։ Նույն Գյումրու քաղաքապետարանում իմ...
Աղբյուր` Panorama.am
23:12
Թոքաբորբով հոսպիտալացված Հռոմի պապին արյան փոխներարկում են արել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ով հոսպիտալացվել էր թոքաբորբով, շնչառական նոպա է ունեցել և արյան փոխներարկում են արել։ Ռիա նովոստիի հաղոդմամբ, ...
Աղբյուր` Panorama.am
22:03
Հոսպիտալում զինծառայող է մաhաgել
Sputnik Արմենիային ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը
Աղբյուր` Panorama.am
21:58
Ասկերանի ամրոցը կկորցնի իր պատմաճարտարապետական դիմագիծը. Ավանեսով
Փետրվարի 18-ին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի և հրապարակումներից մեկից հայտնի է դառնում, որ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
20:58
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ մատչելի տարբերակով տոմս ձեռք բերելու մասին լուրը կեղծ է
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում նշված է. «Համացանցում տարածվել է «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
20:46
Վահագն Դավթյանը հաղթել է աշխարհի գավաթի առաջին փուլում՝ առաջ անցնելով Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչներից
Փետրվարի 18-ից 24-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվում է Աշխարհի գավաթի առաջին փուլը։ Վահագն Դավթյանը դարձել գեղարվեստական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}