Հոկտեմբերին Շանհայում նշանակված թիավարության աշխարհի առաջնությունը չեղարկվել է
Թիավարության միջազգային ֆեդերացիան չեղարկել է Շանհայում 2021թ. հոկտեմբերի 17-24-ը նշանակված աշխարհի առաջնությունը: Պատճառը համավարակն է:
Կազմակերպության գործկոմը քննարկել է նաև մրցումներն այլ քաղաքում անցկացնելու հնարավորությունը, սակայն դժվարություններ են առաջացել այդ հարցում: Ժամանակը չէր բավարարի նոր մրցավայր և կազմակերպիչ գտնելու համար:
Չեղյալ էր հայտարարվել նաև 2020թ. աշխարհի առաջնությունը, որը պետք է անցկացվեր Սլովենիայի Բլեդ քաղաքում:
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան