«Հրապարակ». Հայաստանի սահմանին սկսված էսկալացիան Փաշինյանի՝ Ալիևի հետ ունեցած նոր պայմանավորվածությունների հետևա՞նք է
«Հրապարակ» թերթը գրում է. «Ընտրություններից ուղիղ 1 ամիս անց Հայաստանի սահմանին սկսված էսկալացիան, ըստ որոշ տեղեկությունների, Նիկոլ Փաշինյանի՝ Ալիևի հետ ունեցած նոր պայմանավորվածությունների հետևանք է։ Իշխանական աղբյուրները քիչ հավանական են համարում, որ այն կվերածվի լայնամասշտաբ պատերազմի։ Դեռ ընտրություններից առաջ ակտիվորեն քննարկվում էր Տավուշի անկլավների, Տիգրանակերտը՝ Քյարքին հանձնելու հեռանկարը, Մեղրիի ճանապարհաշինության, ինչպես նաև սահմանագծման և սահմանազատման աշխատանքների մեկնարկի հարցը։
Չի բացառվում, որ կողմերը վերջնական համաձայնության չեն եկել, և Ադրբեջանը ճնշման միջոցով է փորձում ստանալ ուզածը, սակայն միանգամայն հնարավոր է, որ համաձայնությունը, իրականում, կայացել է, պարզապես առանց լարում առաջացնելու Նիկոլ Փաշինյանը ռիսկ չի անում նոր զիջումների գնալ և արցախյան պատերազմի պես լարվածությունը կհասցնի պիկին, որպեսզի հետո արդարանա՝ եթե չզիջեի, մի ամբողջ ժողովուրդ կարող էր ոչնչանալ, ես 2 միլիոն մարդու փրկեցի լայնամասշտաբ պատերազմից։
Հիշեցնենք, որ անցած գիշեր Արարատի, Գեղարքունիքի, Տավուշի և Սյունիքի մարզերի հայ-ադրբեջանական սահմանին աննախադեպ լարվածություն է առաջացել, հակառակորդն անգամ ականանետ է կիրառել, ողջ երկինքը լուսավորված է եղել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: