ԱՄՆ-ը ռազմական տեխնիկա է տեղափոխել Վրաստանում` «Agile Spirit 2021» զորավարժությունների համար
Ռումինիայից Վրաստան է բերվել ԱՄՆ-ի բանակի 173-րդ օդուժի հետևակային բրիգադին և ԱՄՆ բանակի 18-րդ ռազմական ոստիկանության բրիգադին պատկանող ռազմական տեխնիկան՝ մասնակցելու «Agile Spirit 2021» բազմազգ զորավարժություններին, որոնք անցկացվելու են հուլիսի 26-ից օգոստոսի 6-ը: Այս մասին չորեքշաբթի օրը հայտնել է հանրապետության ՊՆ մամուլի ծառայությունը, գրում է Tass-ը։
«Ռումինիայի Կոնստանցա նավահանգստից OBIRI բեռնանավը մտավ Փոթիի նավահանգիստ՝ առաքելով HMMWV զրահամեքենաներ և տարբեր նյութատեխնիկական ապահովման սարքավորումներ, որոնք պատկանում էին 173 օդային փոխադրման հետևակային բրիգադին և ԱՄՆ ռազմական ոստիկանության 18 բրիգադին», - ասված է հաղորդագրության մեջ:
Նավահանգստից ամերիկյան սարքավորումներն արդեն հասցվել են Վազիանի վարժանքների վայր (Թբիլիսիի մերձակայքում) և Օրֆոլո (Սամցխե-Ջավախեթիի շրջան): Վրաստանի ՊՆ-ից հայտնում են, որ զորավարժություններին մասնակցող անձնակազմը փուլերով կժամանի երկիր:
«Agile Spirit 2021»-ը վարժանքները Վրաստանում կանցկացվի տասներորդ անգամ: Ակնկալվում է, որ այս տարի դրանց կմասնակցեն 2500 զինծառայողներ Ադրբեջանից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Վրաստանից, Իսպանիայից, Իտալիայից, Կանադայից, Լատվիայից, Լիտվայից, Լեհաստանից, Ռումինիայից, ԱՄՆ-ից, Թուրքիայից, Ուկրաինայից և Էստոնիայից: Նրանցից ավելի քան 1,5 հազարը վրացի զինծառայողներ են, ևս 700-ը՝ ամերիկացի:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան