Պեսկով. Ռուսաստանը կողջունի ԵՄ միջնորդական ջանքերը ղարաբաղյան բանակցություններում
Ռուսաստանը պատրաստ է ողջունել ԵՄ երկրների միջնորդական ջանքերը Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցություններում, եթե դրանք նպաստեն գործող համաձայնագրերի իրագործմանը: Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է Tass-ը։
«Եթե միջնորդական ջանքերը բերում են կայունության, կանխատեսելիության և օգնում են գոյություն ունեցող համաձայնագրերի իրականացմանը, ապա դրանք կարող են միայն ողջունվել: Ընդհանուր առմամբ, այս ուղղությամբ աշխատանքները լավ են ընթանում», - ասել է Պեսկովը`պատասխանելով ԵՄ երկրներից հնչող՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունների եռակողմ ձևաչափ մտնելու մտադրության մասին հարցին:
Կրեմլի խոսնակը հիշեցրել է, որ Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ համաձայնագրերը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ձեռք են բերվել «Նախագահ Վլադիմիր Պուտինի շատ էներգետիկ մասնակցությամբ»:
«Նա մշտական կապի մեջ է [ՀՀ վարչապետի պաշտոնակատար] Փաշինյանի և նախագահ [Ադրբեջանի Իլհամ] Ալիևի հետ: Այժմ մենք գործ ունենք ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման, դրանց կյանքի կոչման հետ», - ասել է Պեսկովը։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան