ՅՈՒՆԵՍԿՕ-ն Լիվերպուլը հանել է Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցուցակից
ՅՈՒՆԵՍԿՕ-ն Լիվերպուլ անգլիական նավահանգստային քաղաքը համաշխարհային ժառանգության կարգավիճակից զրկելու մասին որոշում է կայացրել, որը կապված է քաղաքում հսկայական շինարարական նախագծի հետ, այդ թվում` նավահանգստի տարածքում: Այս մասին գրում է dw.com կայքը:
Որոշումն ընդունվել է այսօր Չինաստանի Ֆուչժոուի մշակույթի և արվեստի կենտրոնում գտնվող Համաշխարհային ժառանգության կոմիտեի 44-րդ նստաշրջանում:
Սա 1972 թ. Համաշխարհային մշակութային և բնական ժառանգության պաշտպանության կոնվենցիայի ընդունումից ի վեր երրորդ նման դեպքն է:
Որոշումն ընդունվել է կապված Liverpool Waters կառուցման նախագծի հետ, որը, փորձագետների կարծիքով, էական փոփոխություն կբերի քաղաքի կենտրոնում: Նախաձեռնությունը, մասնավորապես, ներառում է մի շարք բարձրահարկ շենքերի կառուցում: Փորձագետների կարծիքով, այդ նախագիծը հանգեցնի քաղաքի կենտրոնից հյուսիս գտնվող պատմական նավամատույցների լայնածավալ վերակառուցման, որի արդյունքում գոտին կբաժանվի առանձին հատվածների:
Լիվերպուլը Համաշխարհային ժառանգության օբյեկտ էր 2004 թվականից: ՄԱԿ-ում նշել էին, որ քաղաքը կարևոր դեր է ունեցել Բրիտանական կայսրության ընդլայնման գործում, Հյուսիսային Եվրոպայից Ամերիկա գաղթողների մեծ մասի մեկնման կարևոր կետն էր: Քաղաքի պատմական տեսարժան վայրերը ներառում են բազմաթիվ առևտրային, վարչական և հասարակական շենքեր:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան