Ադրբեջանցիները այժմ ներխուժում են Հայաստանի ֆիզիկական տարածք ու կշարունակեն ագրեսիվ լինել, քանի հստակ ուղերձ չեն ստացել․ Բոբ Մենենդես
Միացյալ Նահանգների Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ սենատոր Բոբ Մենենդեսը մտահոգություն է հայտնել Բայդենի վարչակազմի կողմից Ադրբեջանին 907-րդ բանաձևի սահմանափակումներից հրաժարվելու կապակցությամբ՝ Եվրոպական և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնականի պաշտոնում առաջադրված դոկտոր Կարին Դոնֆրիդի հաստատման լսումների ժամանակ։
«Ադրբեջանցիները սահմանային խնդրի արդյունքում այժմ ներխուժում են Հայաստանի ֆիզիկական տարածք, և ինձ թվում է, որ նրանք կշարունակեն ագրեսիվ լինել, քանի դեռ չեն ստացել հստակ ուղերձ, որ դա ընդունելի չէ», - պնդել է Մենենդեսը:
Դոկտոր Դոնֆրիդը պատասխանել է, որ եթե հաստատվի, այդ հարցում սերտորեն կաշխատի սենատոր Մենենդեսի և Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հետ:
«Շատ կարևոր է համոզվել, որ ցանկացած աջակցություն, որը մենք տալիս ենք Ադրբեջանին, որևէ կերպ չի ազդում Ադրբեջանի ուժերի հավասարակշռության վրա և մենք հավատարիմ ենք Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացին», - ասել է դոկտոր Դոնֆրիդը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները