Կորոնավիրուսի 2 415 նոր դեպք․ Վրաստանն արդեն նարնջագույն գոտուց տեղափոխվել է կարմիր գոտի
Վրաստանում մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 2 415 նոր դեպք: Ինտենսիվ թեստավորմամբ վերջին 24 ժամում անցկացվել է 37 627 թեստ, այստեղից 21 135-ը՝ հակագենի արագ թեստով և 16 492-ը՝ «ՊՇՌ»:
Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 393 360 դեպք: Ապաքինվել է ևս 943 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 368 073:
Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 26 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 5 618 անձ:
Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեի խոսքով, երկրում վատթարացել են համաճարակաբանական իրավիճակը սահմանող բոլոր ցուցանիշները: Այս մասին գրում է վրացական Առաջին ալիքը։
Նրա խոսքով, Վրաստանն արդեն նարնջագույն գոտուց տեղափոխվել է կարմիր գոտի, ինչը տագնապի հիմքերից մեկն է:
«Մենք այժմ գտնվում ենք մոտավորապես նույն մակարդակի վրա, ինչ մայիսի 17-ին, երբ երրորդ ալիքի գագաթնակետին էինք: Բացի այդ, այսօրվա համաճարակային իրավիճակը նման է այն ամենին, ինչ ունեինք հոկտեմբերի վերջին, նոյեմբերի սկզբին, երբ նոյեմբերի վերջին գնում էինք դեպի գագաթնակետը: Սա շատ ուշագրավ է: Բոլոր ցուցանիշներով մենք անցել ենք դեպի կարմիր գոտի: Մենք մինչ այժմ Ջոնս Հոփքինսի քարտեզի վրա էինք նարնջագույնով, այժմ մենք գտնվում ենք կարմիր գոտում, սա հիմնական ահազանգերից մեկն է և պետք է ձեռնարկվեն համապատասխան միջոցներ», – ասել է Ամիրան Գամղրելիձեն:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին