Կեցցե արհեստական շնչառության ապարատին միացված արդարադատությունը. Հայրապետյան
Իրավաբան, «Հայաստան» դաշինքի անդամ Ռոբերտ Հայրապետյանը գրում է.
«Քարահունջի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանին կալանավորեցին Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի դեմ ցուցմունք կորզելու համար։
Ավետյանից ցուցմունքը կորզեցին։
Առուշանյանին կալանավորեցին։
Ավետյանի փեսան պաշտոնի առաջխաղացում ունեցավ։
Ավետյանին ազատ արձակեցին։
Կեցցե արհեստական շնչառության ապարատին միացված արդարադատությունը»։
Հիշեցնենք, որ Գորրիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը կալանավորվել է հուլիսի 16-ին։ Առուշանյանի պաշտպան Արմեն Մելքոնյանն ասել էր. «Մի անձի հակասական ցուցմունք կա. սկզբում հերքել է, օրեր անց, չգիտես ինչու, ցուցմունք է տվել ու այդ հակասական ցուցմունքով կարող են մարդուն կալանավորեն: Ցուցմունք է տվել կալանավորված, տարեց մի կին»։
Հարակից հրապարակումներ`
- ՀՔԾ-ն պարզաբանում է տարածել՝ Առուշանյանի պաշտպանների ներկայացրած ապացույցների մասով
- Առուշանյանի գործով կալանավորման որոշման դեմ վերաքննիչ բողոքն արդեն պատրաստ է. պաշտպան
- Առուշանյանին կալանավորելու գայթակղություն այս իշխանությունից զատ ունեցել են թշնամական երկրի իրավապահները. Վարդևանյան
- Կալանավորում են համայնքապետերին, որ չլինի թշնամու դեմ պայքարող տեսակը. Առուշանյան
- Առուշ Առուշանյանը երկու ամսով կալանավորվեց
- Քարահունջցին պատմում է՝ ոստիկանները սպառնալիքով ցուցմունք են կորզել․ Zangezur.tv
- Քարահունջի ղեկավար Լուսինե Ավետյանը կալանավորվել է