ԱՀԿ ղեկավարը նախազգուշացնում է կորոնավիրուսի առավել վտանգավոր շտամի ի հայտ գալու հավանականության մասին
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը նախազգուշացնում է կորոնավիրուսի ավելի վտանգավոր շտամի սպառնալիքի մասին, քան դելտա տարբերակն է: Այս մասին նա հայտարարել է այսօր՝ ելույթ ունենալով Տոկիոյում՝ Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) 138-րդ նստաշրջանում: Այս մասին գրում է Tass-ը։
«Որքան [վիրուսը] լայն տարածվի, այնքան շատ տարբերակներ ի հայտ կգան, և հնարավոր կլինի նույնիսկ ավելի վտանգավոր դառնան, քան դելտա տարբերակը, որն այժմ այնքան մեծ վնաս է հասցնում: Եվ որքան շատ տարբերակներ, այնքան մեծ է հավանականությունը, որ դրանցից մեկը կարողանան «խուսափել» պատվաստանյութերից, և մենք բոլորս կվերադառնանք ամենասկզբին», - ասել է նա:
ԱՀԿ տնօրենն ասաց, որ իրեն հաճախ են հարցնում «ե՞րբ կավարտվի համաճարակը»:
«Իսկապես, կովիդը և համաճարակը մեզ համար շատ հարցեր են առաջացրել։ Համաճարակը փորձություն է, և աշխարհը գլուխ չի կարողանում հանել դրանից։ Իմ ելույթի ընթացքում հարյուր մարդ կմահանա COVID-19-ից, և մինչ օգոստոսի 8-ին օլիմպիական կրակը կմարվի, ամբողջ աշխարհում կորոնավիրուսից ավելի քան 100 հազար մարդ կմեռնի», - ասել է ԱՀԿ ղեկավարը:
Գեբրեյեսուսն ասել է, որ եթե աշխարհի առաջատար տնտեսությունները ցանկանան, նրանք կարող են ամիսների ընթացքում հսկողության տակ դնել համաճարակը, եթե կիսվեն պատվաստանյութով ու խթանեն դրանց արտադրությունը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան