Կեցցե Հայաստանի ինքնաոչնչացումը․ Ավետիք Իշխանյան
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է․
«Տարիներ Հայաստանում, իրենց առաջադեմ համարող գործիչները, ակտիվիստ-երիտասարդները ցույցեր, երթեր էին անում գոռուն-գոչյուններով․ «Մենք ենք տերը մեր երկրի»։ Նրանք սեմինար-քննարկումներ էին կազմակերպում քննադատելով նախկին իշխանություններին Հայաստանի ինքնիշխանությունը, այն ՝ անկախությունը անտեսելու, երբեմն ավելի խիստ՝ վաճառելու մեջ։
Այսօր Հայաստանը վերջնականապես կորցրել է ոչ միայն իր սուվերենությունը, այլև հետաքրքրությունը ողջ աշխարհում։ Բուն Հայաստանի հանրապետության տարածք են ներխուժել թշնամու զորքերը։ Թշնամին չի խորշում հայտարարելով իր նկրտումների մասին ողջ Հայաստանի նկատմամբ։ Սակայն , այն նույն «անկախական» գործիչներն այս ամենը «չեն տեսնում» և ողջ ուժերով պաշտպանում են Հայաստանի անկախությունը ոչնչացրած ողորմելիին։
Այսօր նրանց կարգախոսն է․ «Մենք չենք տերը մեր երկրի», «Կեցցե Հայաստանի ինքնաոչնչացումը»»։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան