Արմեն Չարչյանը դուրս եկավ «Վարդաշեն» ՔԿՀ-ից
«Հայաստան» դաշինքի անդամ, հայտնի բժիշկ Արմեն Չարչյանը դուրս եկավ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից։
Հիշեցնենք, որ այսօր դատարանը 15 միլիոն դրամ գրավի դիմաց փոխել է պրոֆեսորի խափանման միջոց կալանավորումը։
Լրագրողներին Ա.Չարչյանն ասաց, որ շատ լավ է, հրաշալի է: Իր առողջական վիճակի մասին հարցին ի պատասխան՝ նա նշեց. «Միայն մի բան կարող եմ ասել այդ հարցով. այն ամեն ինչը, այն ահռելի մեծ ճանապարհը, ինչ անցել եմ՝ երկրաշարժ, Արցախյան ազատամարտ, պատերազմ, ծանրագույն աշխատանք, մասնագիտական դպրոցի հիմնում, բժշկական հաստատության ղեկավարում, կորոնավիրուս, էլի պատերազմ, այդ ամեն ինչն իր գինն ունի, դրա գինն է կյանք և առողջություն»:
Պրոֆեսոր Չարչյանը նշեց, որ այս մեկ ամսում, ինչ կալանավորած էր, տուժել են այն քաղաքացիները, որոնց կարող էր օգնություն ցույց տալ, այսինքն՝ մասնագիտական բարձրակարգ օգնություն չի կարողացել ցուցաբերել:
Պրոֆեսոր Արմեն Չարչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի հատկանիշներով՝ ընտրողներին կաշառք տալը, ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը։
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Չարչյանը վերցնելու է պատգամավորական մանդատը. Պաշտպան
- Արմեն Չարչյանն ազատ արձակվեց
- Արմեն Չարչյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի վաղը՝ 12։00-ին
- Ո՞րն է գերակա շահը իմ՝ կալանքի տակ մնալու և իմ կալանքի տակ չմնալու. Չարչյան
- Արմեն Չարչյանի պաշտպանները միջնորդեցին գրավ կիրառել նրա նկատմամբ
- Արմեն Չարչյանի գործով դատական առաջին նիստն է
- Պրոֆեսոր Չարչյանի կամքն ու տրամադրությունը լրիվ տեղն է, չնայած այս իրավական լկտի ամենաթողությանը. Վարդևանյան
- Քաղաքական երանգ պարունակող հանգամանքներն են ստիպում դատավորին կայացնելու նման որոշում. Չարչյանի պաշտպան
- Արմեն Չարչյանը կմնա կալանքի տակ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան