Արևմուտքը ձախողվել է Բելառուսում՝ «գունավոր հեղափոխությամբ». Լուկաշենկո
Արևմուտքը ձախողվել է Բելառուսում՝ «գունավոր հեղափոխությամբ». Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ հավաքական Արևմուտքը ձախողել է երկրում «գունավոր հեղափոխության» անցկացման հարցում։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստի»-ն։
«Արևմուտքը ձախողվել է Բելառուսում «գունավոր հեղափոխության» անցկացման հարցում», - հայտարարել է Լուկաշենկոն «Sky News Arabia» հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Բելառուսի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ երկրում բողոքի ցույցերը համակարգվում են դրսից: Լուկաշենկոն Արևմուտքին մեղադրել է հանրապետությունում տիրող իրավիճակին ուղղակի միջամտելու մեջ, նա նշել է, որ անկարգություններն ուղղորդվում են ԱՄՆ-ի կողմից, իսկ եվրոպացիները նրանց խաղընկերն են։
Լուկաշենկոն նաև հայտարարել է, որ արտաքին ուժերը, ցանկանալով ոչնչացնել անկախ հանրապետությունը, Բելառուսում փորձել են իրականացնել «գունավոր հեղափոխություն», որը տապալվել է, թեև պետականությանն աննախադեպ մարտահրավեր էր նետվել:
Հիշեցնենք, որ 2020 թվականի օգոստոսի 9-ին Բելառուսում կայացած նախագահական ընտրություններից հետո, որում վեցերորդ անգամ հաղթել է Ալեքսանդր Լուկաշենկոն, որը, ըստ ԿԸՀ-ի, հավաքել է ձայների 80,1% -ը, երկրում սկսվեցին ընդդիմության զանգվածային բողոքները, որոնք ճնշելու համար ուժայինները, օգտագործել են հատուկ միջոցներ և հատուկ սարքավորումներ:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա