
Իմ պատկերացմամբ հիմա ՀՀ-ն կանգնած է կործանման վերջին էտապում. Էդգար Ղազարյան
«Մեզ թշնամական վերաբերմունք ունեցող երկրները օգտվում են մեր այսօրվա անպաշտպան, անօգնական վիճակից»,- ասուլիսում ասաց ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար էդգար Ղազարյանը:
Նա նշեց, որ Երասխավանը Երևան-Մեղրի միջպետական ավտոճանապարհի գլխավոր հանգույցներից մեկն է, եթե տվյալ ճանապարհի այդ հատվածը դառնում է այլևս վտանգավոր երթևեկության համար, նշանակում է՝ Հայաստանի կենտրոնական շրջաններից, Երևանից ամբողջությամբ կորցնում են կապը Վայոց ձորի ու Սյունիքի նկատմամբ:
«Այդ ճանապարհով դժվար է դառնալու ոչ միայն քաղաքացիական մարդկանց երթևեկը, նաև զինատեսակների:
Տիգրանաշենի վտանգ ինչումն է՝ խափանվելու է Վայոց Ձորի և Սյունիքի կապը Հայաստանի մյուս շրջանների հետ: Դրան զուգահետ թշնամին խոսում է Զանգեզուրի միջանցքը համատեղ օգտագործելու մասին: Թշնամին գալիս ու հասնում է յուրաքանչյուրի տունը»,- ասաց Էդգար Ղազարյանը:
Խոսելով ՊՆ ղեկավար կազմում կադրային փոփոխությունների մասին, նա նշեց. «Չգիտեմ, թե ինչ նպատակ ունեն կադրային փոփոությունները, բայց գիտեմ մի բան՝ լավ բանի սպասումներ ոչ մի խելամիտ մարդ չպետք է հիմա ունենա»:
Էդգար Ղազարյանն ասաց, որ իր պատկերացմամբ հիմա ՀՀ-ն կանգնած է կործանման վերջին էտապում:
Ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում