Իսրայելն ու Հունաստանը դատապարտել են Էրդողանի արած հայտարարությունները Հյուսիսային Կիպրոսում
Հունաստանի և Իսրայելի ԱԳՆ ղեկավարները դատապարտել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Կիպրոսում արած հայտարարությունները, որոնք միտված էին օկուպացված Վարոշա քաղաքի ևս մի հատվածը բացելուն։ Այդ մասին հայտնում է Հունաստանի ԱԳՆ նախարարությունը, նշելով, որ Երուսաղեմում կայացել է Իսրայելի արտգործնախարար Յաիր Լապպիդի և իր գործընկերոջ՝ Նիկոս Դենդիասի հանդիպումը, գրում է ermenihaber-ը։
Այցի ընթացքում Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության նախագահ Էրսին Թաթարը պնդել էր, որ Վարոշայի շրջանի (Ֆամագուստա քաղաքի շրջան, թուրքերեն` Քափալը Մարաշ-Փակ Մարաշ) 3.5 տոկոսը դուրս է գալու ռազմական գոտու կարգավիճակից: Իսկ Էրդողանը նշել էր, որ չնայած հարցի լուծման համար թուրքական կողմից գործադրվող ջանքերին՝ Հարավային Կիպրոսի դիրքորոշման պատճառով ողջ ծրագիրը ձախողվել է:
Հանդիպման ընթացքում Իսրայելի ու Հունաստանի ԱԳՆ ղեկավարները դատապարտել են Էրդողանի հայտարարությունները՝ միաժամանակ մտահոգություն հայտնելով այն քայլերի վերաբերյալ, որոնք ձեռնարկում է Թուրքիան Վարոշա քաղաքի հետ կապված։
Ավելի վաղ էլ Հունաստանի արտգործնախարարությունն էր հայտարարություն տարածել, որով դատապարտում էր Վարոշան վերաբացելու Թուրքիայի ծրագիրը:
Հարակից հրապարակումներ`
- Էրդողանը կրկնում է կիպրական խնդրի՝ «2 պետություն» բանաձևով լուծումը
- Էրդողան. Թուրքիան պատրաստ է վերահսկել Քաբուլի օդանավակայանը, եթե ստանա ԱՄՆ աջակցությունը
- Էրդողանը երկօրյա այցով մեկնում է ինքնահռչակ «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն»
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա