Հունաստանի վարչապետ․ Ժամանակն է, որ Թուրքիան հրաժարվի Կիպրոսի և կիպրոսցի թուրքերի դեմ սպառնալիքների փակուղուց
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Կիպրոսում արած հայտարարությունները մեծ արձագանք են գտել հունական մամուլում: Այս մասին գրում է ermenihaber-ը։
Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության նախագահ Էրսին Թաթարը պնդել է, որ Վարոշայի շրջանի (Ֆամագուստա քաղաքի շրջան, թուրքերեն` Քափալը Մարաշ-Փակ Մարաշ) 3.5 տոկոսը դուրս է գալու ռազմական գոտու կարգավիճակից: Իսկ Էրդողանը նշել է, որ չնայած հարցի լուծման համար թուրքական կողմից գործադրվող ջանքերին՝ Հարավային Կիպրոսի դիրքորոշման պատճառով ողջ ծրագիրը ձախողվել է:
Էրդողանը վերահաստատել է Կիպրոսի հարցը երկու պետության սկզբունքով լուծելու դիրքորոշումը և ընդգծել, որ թուրքական կողմն այդ դիրքից չի նահանջելու:
Հունաստանի արտգործնախարարությունը, արձագանքելով հիշյալ հայտարարություններին, դատապարտող հաղորդագրություն է տարածել։
Իսկ Հունաստանի վարչապետը Կիրիակոս Միցոտակիսը, ի պատասխան Էրդողանի այդ հայտարարություններին, ասել է. «Ժամանակն է, որ Թուրքիան հրաժարվի Կիպրոսի և կիպրոսցի թուրքերի դեմ սպառնալիքների փակուղուց», նշելով, որ այդ սպառնալիքները դեմ են տարածաշրջանում միջազգային օրինականությանն ու կայունությանը, ԵՄ-ի, 21-րդ դարի արժեքներին, ինչի պատճառով էլ հանդուրժողականություն չի լինի։
Միցոտակիսի խոսքով՝ Թուրքիան պետք է դադարի ճնշումներ գործադրել Կիպրոսի վրա:
Հարակից հրապարակումներ`
- Էրդողանը երկօրյա այցով մեկնում է ինքնահռչակ «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն»
- Ադրբեջանում Հունաստանի դեսպանն այցելել է օկուպացված Շուշի, ադրբեջանական պատվիրակությունը՝ օկուպացված Կիպրոս
- Ադրբեջանը պատրաստվում է ճանաչե՞լ օկուպացված Հյուսիսային Կիպրոսը՝ Թուրքիայից հետո
- Թուրքիայի առափնյա պահպանությունը կրակ է բացել Կիպրոսի նավահանգստի ոստիկանության նավակի վրա
- ԵԽ-ն դեմ է, որ Կիպրոսի հիմնախնդիրը կարգավորվի երկու պետության սկզբունքով
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա