Պետք է հասկանանք, թե ինչի համար են եվրոպացիներն այդ գումարը տրամադրում. Նաիրի Սարգսյան
«Դեռևս չգիտենք, թե եվրոպացիներն ինչի դիմաց են տրամադրում 2.5 միլիարդ առաջիկա 5 տարում»,- «Փաստինֆո»-ի եթերում այս մասին ասաց Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը։
«Ձրի փող չկա։ Ցանկացած փոխհարաբերության մեջ որևէ մեկը որևէ մեկին անհատույց բան չի տրամադրում։ Պետք է հասկանանք, թե ինչի համար են այդ գումարը տրամադրում, ինչը դեռ պարզ չէ։ Շատ կարևոր է հասկանալ գումարի ծագման աղբյուրը, որտեղից է գալիս, ով է տրամադրում և ինչի դիմաց։ Մինչև այս հարցերի պատասխանները չունենանք դրան չենք կարող անդրադառնալ»,-ասել է Նաիրի Սարգսյանը։
Հարցին՝ այդ գումարը խթանելո՞ւ է տնտեսությունը, Նաիրի Սարգսյանը նկատել է, որ դրամական հոսքերը բնականաբար խթանում են տնտեսությունը, բայց դա կախված է նրանից, թե որ ոլորտներում և ինչպես կօգտագործենք այդ գումարները։
«Որպես տնտեսության խթանում առաջնային նշանակության հարց է մեզ համար ենթակառուցվածքների ստեղծումը և եղածի վերազինումը, նոր թունելների, կամուրջների, ճանապարհների կառուցում։ Ինչպես տեսնում ենք մեր անվտանգությունը կասկածի տակ է դրված, հատկապես այն վայրերում, որտեղով անցնում են հանրապետական նշանակության կարևորագույն ճանապարհները»,- ասել է Նաիրի Սարգսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում