«Պատիվ ունեմ» դաշինքը գնում է խորհրդարան
«Պատիվ ունեմ» դաշինքը կայացրել է պատգամավորական մանդատները վերցնելու որոշում:
««Պատիվ ունեմ» դաշինքը գնալու է խորհրդարան»,- Panorama.am-ը տեղեկացավ «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ, «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանից:
Խորհրդարանում դաշինքն ունենալու է 7 պատգամավոր:
Նա նշեց, որ այս պահին ինքնաբացարկի դիմում չունեն: Այս պահի դրությամբ «Պատիվ ունեմ» խմբակցությունը կունենա հետև յալ կազմը՝ Արթուր Վանեցյան, Տարոն Մարգարյան, Աննա Մկրտչյան, Իշխան Զաքարյան, Հայկ Մամիջանյան, Թագուհի Թովմասյան, Տիգրան Աբրահամյան։
Հարցին՝ ինքնաբացարկների վերջնաժամկետն է այսօր ժամը 18:00-ն, հնարավո՞ր է մինչ այդ ինքնաբացարկի դիմումներ լինեն, Ս. Հակոբյանը պատասխանեց. «Չեմ կարող բացառել, քանի որ ամեն դեպքում իրավունք է, բայց քիչ հավանական է»:
Հիշեցնենք՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը երեկ հրապարակել էր ժամը 18:00-ի դրությամբ ԱԺ 2021 թվականի հունիսի 20-ին կայացած ընտրություններում ընտրական ցուցակներում ընդգրկված և ինքնաբացարկ հայտնած թեկնածուների ցանկը։ Ցանկում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից և «Հայաստան» դաշինքից ընդհանուր 18 թեկնածու էր: Ավելի ուշ «Հայաստան» դաշինքում ընդգրկված Ալեքսանդր Խաչատուրյանը հայտարարել էր, որ մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել ԿԸՀ:
Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիրը» կստանա 71, «Հայաստան» դաշինքը՝ 29, «Պատիվ ունեմ» դաշինքը` 7 մանդատ:
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Չարչյանը վերցնելու է պատգամավորական մանդատը. Պաշտպան
- Ալեքսանդր Խաչատուրյանը պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել
- ԱԺ պատգամավորի արդեն 18 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել
- ««Հայաստան» դաշինքը կվերցնի մանդատները՝ ստանձնելով նաև ԱԺ-ում պայքարը շարունակելու պատասխանատվությունը»
- Ռոբերտ Քոչարյանը պատգամավորի մանդատից հրաժարվել է. «ԱԺ իմ չգնալը չի նշանակում դուրս գալ պայքարից»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան