«Հրապարակ». Դեսպանները չաթում անկեղծացել են
«Հրապարակ» թերթը գրում է. «Մի քանի օր առաջ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Ձյունիկ Աղաջանյանը հետ կանչվեց Ինդոնեզիայում, Մալայզիայում և Սինգապուրում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: Այս հետկանչը ոմանց զարմանք պատճառեց, քանի որ Աղաջանյանը 1992 թվականից արտաքին գործերի համակարգում է, փորձառու և հմուտ դիվանագետ է համարվում, տարբեր երկրներում է աշխատել, 2011-2018 թվականներին եղել է Նիդերլանդներում ՀՀ դեսպանը, իսկ 18-ից՝ ասիական երկրներ է գործուղվել։
Մենք տեղեկացանք, որ նրա հետկանչը տառացիորեն մի քանի օրվա մեջ է որոշվել։ Բանն այն է, որ ՀՀ դեսպանները փակ չաթ ունեն, որտեղ շփվում են միմյանց հետ։ Այս չաթում՝ պատերազմից հետո, բուռն քննարկումներ են ընթացել, և Ձյունիկ Աղաջանյանը մեղադրել է գործընկերներին՝ տղամարդ դեսպաններին՝ լռելու, հայրենիքին դավաճանելու, իրենց ընդվզումը չհայտնելու համար։ Անցել է տևական ժամանակ, և, մեզ հասած տեղեկություններով, ինչ-որ մեկն ուշացումով մատնել է Աղաջանյանին՝ ԱԱԾ-ի ուշադրությունը հրավիրելով դեսպանի պահվածքի վրա և տրամադրելով չաթում ծավալված խոսակցությունը։
Դրան հաջորդել է ԱԳՆ կադրերի բաժնի մի շարքային աշխատակցի զանգն Աղաջանյանին, թե պատրաստվեք ռոտացիայի, և տառացիորեն 2 օրվա ընթացքում դեսպանը հետ է կանչվել։ Չնայած ԱԳՆ-ում կադրերի նշանակման, նաև՝ դեսպանների, մեծ սղություն կա, և գործող իշխանությունը չի կարողանում այդ բացը լրացնել, բայց այլախոհ դեսպանին մի օր անգամ թույլ չեն տվել մնալ, որ արարողություններ անի և դեսպանընկալ երկրի պաշտոնական շրջանակներին հրաժեշտ տա»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան