2032 թ-ի ամառային Օլիմպիական խաղերը կանցկացվեն ավստրալական Բրիսբեն քաղաքում
2032 թվականի ամառային Օլիմպիական խաղերը կանցկացվեն ավստրալական Բրիսբեն քաղաքում։ Այս մասին նշված է Միջազգային օլիմպիական կոմիտեի թվիթերյան էջում, փոխանցում է Լենտա.ռու-ն։
Որոշումն ընդունվել է Տոկիոյում ՄՕԿ-ի նստաշրջանի քվեարկության ընթացքում: Բրիսբենը խաղերի անցկացման համար հայտ ներկայացրած միակ քաղաքն էր։
Ավելի վաղ 2032-ի խաղերը ընդունելու իրավունքի համար պայքարից դուրս են մնացել չինական Չենդու և Չունցին քաղաքները, Քաթարի մայրաքաղաք Դոհան, Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտը, Գերմանիայի Ռեյն Ռուր շրջանը, ինչպես նաև Կորեայի Սեուլը, Փհենյանի հետ համատեղ: