Երկրորդ անգամ հաղթեց, սակայն իր հաղթելով ինքը պարտվել է. Արմեն Գրիգորյան
Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի բնորոշմամբ, ոստիկանության երեկվա գործողությունները «բարդակ էին, դիվերսանտների հետ կապ չուներ»:
«Դիվերսանտներ կան Երևանում, Մանախն է ասում, որ դիվերսանտներ կան վաղուց, որովհետև եթե Իրանի հետ մեր սահմանը բաց է, պարսկական անձնագրերով շատ ադրբեջանցիներ են գալիս, ադրբեջաներեն խոսում են Հանրապետության հրապարակում, ինչո՞ւ չպետք է դիվերսանտներ լինեն»,- ասուլիսում ասաց Ա. Գրիգորյանը:
Նա նշեց, որ երեկ տեղի ունեցածը հերթական վախի դրսևորման հետևանքն է, սկսել էին զենք հավաքել:
«Երկրորդ անգամ հաղթեց, սակայն իր հաղթելով ինքը պարտվել է: Հիմա ինքն ու իր ուսապարկերը, հանցակիցները, ապրում են վախի մեջ: Այդ ընտրությունը որևէ խնդիր չլուծեց, զմռսեց իրավիճակը, ծակերը փակեցին, բայց ուշ թե շուտ ներսում ստեղծված ճնշումը տալու է ու պայթի»,- ասաց պրոդյուսերը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Չնայած ՌԴ սպառնալիքներին, Հայաստանը շարունակում է իր ուղին դեպի ազատություն. Ֆրանսիայի ԱԳ նախարար