Հայ հոգևորականները երեք ամիս է չեն կարողանում մուտք գործել Դադիվանք․ Հայր Ներսես
Հայ հոգևորականները երեք ամիս է չեն կարողանում մուտք գործել Դադիվանք։ Ադրբեջանն արգելում է անգամ վանական համալիրի տարածքը մտնել։ Դադիվանքի սպասավոր Հայր Ներսեսը «Փաստինֆո»-ի հետ զրույցում տեղեկացրել է, որ ադրբեջանական պատճառաբանությունները հիմնավորված չեն.
«Ադրբեջանցիներն առանց որևէ հիմնավոր բացատրության ուղղակի թույլ չեն տալիս մուտքը։ Երեք ամիս առաջ՝ մայիսի սկզբից, ադրբեջանցիները տարբեր պատրվակներով՝ սկզբում պանդեմիայի, հետո գետի վարարման արդյունքում ճանապարհների քանդվելու հետ կապված պատճառաբանեցին, որ ելք ու մուտքը արգելում են։ Այնուհետև սկսեցին պարզապես խնդիրներ հարուցել»։
Մայիսից մինչև օրս վանք մուտք գործելու թույլտվություն չունեն նաև ուխտավորները, իսկ հոգևորականները վանք այցելել են մեկ անգամ։
«Մինչ այդ մեր վանականներից տարբեր խնդիրներով Էջմիածնում էին, վերադարձը բավական դժվարացավ, բայց, այնուամենայնիվ, ռուս խաղաղապահները կարողացան համոզել և ներս մտցնել։ Դրանից հետո առողջական, կենցաղային, կազմակերպչական հարցերով երկու հայր սուրբ դուրս եկանք վանքից ու դրանից հետո գրեթե մեկ ամիս է չենք կարողանում վանք վերադառնալ»։
Այս պահին չորս վանական գտնվում է համալիրում, շարունակում իրենց ներկայությամբ և աղոթքով պահպանել վանքը։ Երկուսը՝ Հայր Ներսեսն ու Հայր Աթանասը Գանձասարում սպասում են իրենց վերադարձին։ Նպատակ ունեն միանալ իրենց վանական եղբայրներին։
Խնդրի մասին տեղյակ է նաև ռուսական կողմը։ Ամեն կերպ փորձում են շտկել իրավիճակը, ամեն օր բանակցություններ վարում, փորձում են հարթել իրավիճակն ու համաձայնություն ձեռք բերել։ Ռուսական զորքը տեղակայված է նաև Դադիվանքում, ապրում են վանականների կողքին, պահպանում անվտանգությունը։
Ադրբեջանական կողմի նման դրսևորումների նպատակը, ըստ հայր Ներսեսի, մեծ հանելուկ չէ.
Ավելի մանրամասն՝ սկզբազբյուրում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան