Թունիսի ափերի մոտ նավ է խորտակվել
Անօրինական միգրանտներ տեղափոխող նավը խորտակվել է Թունիսի ափերի մոտ, նրանցից 17-ը զոհվել են։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Կարմիր խաչի տեղի ներկայացուցչությանը։
Նշվում է, որ միգրանտները փորձել են Լիբիայից հասնել Իտալիա:
Ըստ աղբյուրի, Թունիսի ռազմածովային ուժերին հաջողվել է 160 ներգաղթյալ փրկել խորտակված նավից:
Նշվում է նաև, որ հուլիսի սկզբին հաղորդվել էր Սֆաքս քաղաքի ափերի մոտ 20 ջրահեղձված անօրինական միգրանտների մարմինների հայտնաբերման մասին:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում