Վախի մթնոլորտը վերջին երեք տարիներին գնալով էսկալացիայի է ենթարկվում․ Կարինե Նալչաջյան
«Եթե Երևանի փողոցներում այդպիսի բան է կատարվում, այն չի կարող վախի մթնոլորտ չստեղծել, իսկ այսօրվա իշխանություններին վախի մթնոլորտը համար մեկ բանն է, որ պետք է, քանի որ նրանց այս վերջին հաջողության, իսկ մեծ իմաստով խայտառակության մեր երկրի համար, հասան վախի, սարսափի մթնոլորտ տարածելու, մարդկանց ահաբելելու միջոցով»,-այս մասին այսօր ասաց հոգեբան Կարինե Նալչաջյանը՝ խոսելով նախօրեի երեկոյան Երևանի փողոցներում ստուգումների մասին ու այն տեղեկությունների, թե իբր Հայաստան են ներթափանցել դիվերսիոն խմբեր։
Նալչաջյանի խոսքերով, այսօր մարդկանց մի հատված կա, որոնք վախենում են, ինչը իսկական բռնապետական երկրի դասական պատկեր է։
«Բոլոր դեպքերում, այդ զգացողությունը, որ մեծագույն վտանգ է կախված, մարդկանց մեծ մասը զգում է»,-ասում է հոգեբանը։
Վախի հոգեբանությունը, ըստ բանախոսի, շատ հետաքրքիր է․ շատ հաճախ մենք կարող ենք տեսնել մարդկանց կողմից թվացյալ խիզախ արարքներ, որոնք ակնունքները ներքին շատ խորքային վախի մեջ են։
«Վախի մթնոլորտը վերջին երեք տարիներին գնալով էսկալացիայի է ենթարկվում, մենք մուրճ տեսանք, ահաբեկելու շատ դեպքեր։ Հեղափոխություն արեցին, եկան իշխանության, ժողովրդին մոլորեցրեցին, խաբեցին, թե ինչ արեցին, իրենք հասան իրենց նպատակին։ Ո՞րն է իմաստը, որ այդ իշխանությունը զավթելուց հետո Փաշինյանը մտնում է ուղիղ եթեր ու սկսում մարդկանց ահաբեկող բաներ ասել։Այստեղ մենք պետք է հասկանանք, որ զուտ իշխանատենչություն, միայն աթոռներ գրավելու նպատակը դեռ ամբողջը չէրիրենց համար։ Իրենք ունեն նաև այլ նպատակներ։ Ինչո՞ւ եք վախի մթնոլորտ, խզում առաջացնում հասարակությա մեջ։ Այսինքն այստեղ դու հասկանում ես, որ վերջնանպատակը իշխանության զավթումը չէր, դեռ անելիք ունեն, թե չէ իրենք կարող էին նստել ու վայելել։ Երկար ժամանակ ժողովուրդը հանգիստ կնստեր հույսով կսպասեր, թե ինչ է լինելու։ Ես խոսում եմ երեք տարի առաջվ մասին»,-ասում է հոգեբանը, ասելով, որ սա բերեց քաոսի ամեն տեղ։
Նալչաջյանի խոսքերով, եթե այսօր մենք ընտրությունների նման արդյունքներ ունենք այսպիսի կորուստներից, հարվածներից հետո, սա մտորելու տեղիք է տալիս։
«Ես հասկանում եմ այն զայրույթը, երբ մարդիկ զայրանում են, որ մեր ժողովուրդը ինչ արեց․ գնաց ընտրեց այն մարդկանց, որոնք այս աղետն են բերել ոչ միայն երկրի գլխին որպես ամբողջություն, այլ նաև առանձին մարդկանց, ընտանիքների ճակատագրեր ուղղակի խեղված են»,-ասում է Կարինե Նալչաջյանը։
Բանախոսը նշում է, թե հասարակության գիտակից մասը, որը մինչ օրս պայքարի դրոշը չի դնում, շատերը շատ դառը խոսքեր են ասում ժողովրդի հասցեին։ Սա նշանակում է, որ մենք, անկախ մեզնից, մեր ազգային, խմբային գիտակցությունը իջեցնում ենք․ «Էս ինչ ժողովուրդ ենք, էս ինչ ազգ ենք, ուրեմն սրան ենք արժանի»։
«Սրա հոգեբանական ֆոնն այն է, որ մենք ոչ մի բանի պիտանի չենք, անարժան մարդիկ ենք։ Մենք դառնում ենք այս մանիպուլյատիվ շղթայի մի օղակը՝ անկախ մեզանից ներգրավվում ենք։ Մեր ներքին իրավացի զայրույթն արտահայտելով՝ իջեցնում ենք ինքնագնահատակաը, նվաստացնում ենք մեր ժողովրդին։ Իսկ մանիպուլյացիայի համար ամենալավ նյութը նվաստացած, ինքնագնահատականը ցածրացրած մարդիկ են»,- բացատրում է հոգեբանը, շեշտելով, որ մենք հիասթափված ենք, դժգոհ ենք, բայց եկեք կանգ առնենք, այլևս մեր ժողովրդին չպիտակավորենք։
Մանրամասները՝ տեսանյութում
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան