Մակրոնը կարգադրել է իր հեռախոսի լրտեսության հետ կապված հետաքննություն իրականացնել
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարգադրել է մի շարք հետաքննություններ է իրականացնել՝ ԶԼՄ-ներում հայտնված տեղեկությունների հիման վրա, համաձայն որոնց, իսրայելական Pegasus ծրագրի միջոցով լրտեսել են նաև իր հեռախոսը։ Այս մասին, Ria-ի հաղորդմամբ, հայտարարել է Ֆրանսիայի վարչապետ Ժան Կաստեքսը։
Երեքշաբթի օրը ֆրանսիական «Monde»-ը հաղորդել էր, որ 2019 թվականին Մակրոնի, նախկին վարչապետ Էդուարդ Ֆիլիպի և Ֆրանսիայի 14 այլ նախարարների հեռախոսահամարները կարող են գաղտնալսված լինել Մարոկկոյի հետախուզական ծառայությունների կողմից՝ Pegasus ծրագրի միջոցով:
«Եթե այս փաստերն ապացուցվեն, դրանք լուրջ են: Ես դա հաստատում եմ», - ասել է Կաստեքսը՝ TF1 հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Միաժամանակ նա շեշտել է, որ անպատասխանատու կլինի խոսել Փարիզի ինչ-որ արձագանքի մասին, քանի դեռ իրավիճակը և փաստերը չեն պարզվել:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա