Պուտինն ու Փաշինյանը քննարկել են տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման թեման
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ:Այս մասին հայտնում է ՌԴ նախագահի պաշտոնական էջը։
«Քննարկվել են առևտրի, տնտեսական, էներգետիկ, հումանիտար և այլ ոլորտներում հայ-ռուսական համագործակցությանը վերաբերող արդիական հարցեր:
Քննարկվել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման թեմային:
Պայմանավորվածություն ձեռք բերվել տարբեր մակարդակներում հետագա շփումների վերաբերյալ»,- ասվում է հաղորդագրությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան