ՏԻՄ ընտրությունները կկայանան հոկտեմբերի 17-ին և նոյեմբերի 14-ին
Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արտահերթ նիստում որոշում կայացրեց փոխել այս տարի կայանալիք Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության օրերը:
«2020 թվականի սեպտեմբերի 23-ին ԿԸՀ-ն սահմանել էր 2021 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների օրեր: Իհարկե, այդ ժամանակ ԿԸՀ-ն չէր կարող կանխատեսել, որ 2021 թվականի հունիսի 20-ին կկայանան Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ, որոնք փոխել են մի քանի հանգամանք, ըստ որի ԿԸՀ-ին առաջարկվում է վերանայելու սեպտեմբերի 26-ին և հոկտեմբերի 17-ին նշանակված ՏԻՄ ընտրությունների քվերակության օրերը»,- ԿԸՀ նիստում հայտարարեց ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը:
Նա նշեց, որ նորընտրիր ԱԺ-ում առնվանզ երկու նոր խմբակցություն է լինում, որոնք պարտավորություն և իրավունք ունեն ՏԻՄ ընտրությունների ժամանակ նշանակելու տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամներ, ԿԸՀ-ն պարտավոր է նրանց համար կազմակերպել լիցենզավորման դասընթացներ, ինչի համար ժամանակ է անհրաժեշտ:
Բացի այդ, ըստ Ա. Սմբատյանի, կազմակերպչական այլ բնույթի խնդիրներ ևս կան, որոնք պետք է լուծել ու պատշաճ կազմակեպել ՏԻՄ ընտրությունները, որոնք իրենց մաստբաով ամենամեծն են:
ԿԸՀ-ն որոշեց՝ նախատեսված ՏԻՄ ընտրությունների օրերը՝ սեպտեմբերի 26 և հոկտեմբերի 17 փոխել և նշանակել հոկտեմբերի 17-ին և նոյեմբերի 14-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան