«Փաստ». ՊԲ հրամանատարը ցանկանում է հրաժարական տալ
«Փաստ» թերթը գրում է.
««Փաստ» թերթի տեղեկություններով, առաջիկայում փոփոխություններ են սպասվում ոչ միայն Հայաստանի ՊՆ-ում, այլև Արցախի պաշտպանության բանակի կազմում։ Արցախյան մեր աղբյուրի փոխանցմամբ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանը ցանկանում է հրաժարական տալ։ Բանն այն է, որ, ըստ մեր ունեցած տեղեկության, Արզումանյանն ուղղակի այլևս չի ցանկանում աշխատել Արցախի և ՀՀ ղեկավարության հետ:
Միաժամանակ ընդգծենք, որ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը ոչ մի կերպ չեն ցանկանում հրաժարվել Արզումանյանի մատուցած ծառայությունից և մտադիր են նրան համոզել, որպեսզի համաձայնի ՀՀ-ում պաշտպանական ոլորտում որևէ պաշտոն ստանձնել, սակայն Արզումանյանը, ըստ մեր աղբյուրի, կտրականապես դեմ է նման «ռակիրովկային»։
Նշենք նաև, որ դեռևս վերջնական որոշում չկա, թե Արզումանյանի հրաժարականից հետո ում վրա կանգ կառնի ընտրությունը, քանի որ ՊԲ հրամանատարի նման պատասխանատու պաշտոնին հնարավոր չէ նշանակել առաջին իսկ պատահած մարդուն, իսկ պաշտպանության ոլորտում այսօր բարձր սպայական կազմի կադրային լուրջ խնդիր կա»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին