Նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանը կգումարվի օգոստոսի 2-ին
ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստում այսօր հայտարարվեց 8-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանի գումարման օրը։
«Ազգային ժողովի արտահերթ ընտրության դեպքում առաջին նստաշրջանը հրավիրվում է նորընտիր Ազգային ժողովի կազմավորումից հետո երկրորդ երկուշաբթի օրը ժամը 10։00-ին։
Նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի հրավիրման օր է հայտարարվում 2021 թվականի օգոստոսի 2-ը՝ ժամը 10։00-ին», - ԿԸՀ արտհերթ նիստում հայտարարեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։
Հարակից հրապարակումներ`
- Նորընտիր Ազգային ժողովի կազմը
- ԿԸՀ-ի վերջին տվյալներով ԱԺ պատգամավորի 20 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան