Ռուսաստանի քաղաքացին Ադրբեջանում դատապարտվել է՝ արցախյան պատերազմին մասնակցելու համար
Բաքվի դատարանը 10 տարվա ազատազրկման է դատապարտել ռուս Էդուարդ Դուբակովին՝ Ղարաբաղում մարտերին մասնակցելու համար։
Էդուարդ Դուբակովին Ադրբեջանը մեղադրում է 2020 թ. աշնանը Հայաստանի կողմից Ղարաբաղում մարտերին մասնակցելու մեջ։ Դուբակովի դեմ հարուցվել են մի քանի քրեական գործեր «ահաբեկչություն, ահաբեկչության ֆինանսավորում», «հանցավոր համայնքին մասնակցություն» և «Ադրբեջանի պետական սահմանի ապօրինի հատում» հոդվածների ներքո:
Ադրբեջանի իրավապահ մարմինները կարծում են, որ ռուսաստանցին ներգրավվել է Հայաստանի կողմից՝ մասնակցելու ղարաբաղյան մարտերին: Այս մասին գրում է Ria-ն։
«Խիստ ռեժիմի բանտում պատիժը կրելուց հետո, նա հարկադրաբար կարտաքսվի», - ասված է հայտարարության մեջ:
Դուբակովը դատարանում իր վերջին խոսքում հայտարարել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում և հավատում է դատավարության արդարությանը:
Հաղորդվում է, որ Դուբակովը, ըստ մեղադրական եզրակացության, «ապօրինի այցելել է Ղարաբաղ, որտեղ մասնակցել է Քարվաճառի շրջանում անցկացվող զորավարժություններին: Այնուհետև հունվարի 14-ին Թուրքիայից ժամանել է Ադրբեջան՝ ահաբեկչական և սադրիչ գործողություններ կատարելու նպատակով, և հատուկ գործողության ընթացքում բերման է ենթարկվել»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան