Տպավորություն է, որ բանակի մարտունակության բարձրացումն առաջնահերթություն չէ այս իշխանության համար. ՀՀ երկրորդ նախագահ
«Չեմ տեսնում իշխանության կողմից որևէ քայլ, որ ուղղված է բանակի մարտունակության բարձրացմանը, չկան այդ քայլերը։ Տպավորությունն այնպիսին է, որ սա առաջնահերթություն չէ իշխանությունների համար»,- «Երկիր Մեդիա», «5-րդ ալիք», «Հայկական երկրորդ հեռուստաալիք» հեռուստաընկերություններին տված հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։
Նրա դիտարկմամբ՝ բանակի ներսում էական ոչինչ չի կատարվում։
Լրագրողի խոսքին, որ՝ պաշտպանության նոր նախարարի անուն է շրջանառվում՝ Արշակ Կարապետյան, Ռ.Քոչարյանն արձագանքել է. «Բռավոր, շնորհավորում եմ, շատ արագ ունենալու ենք մարտունակ բանակ։ Դուք լո՞ւրջ եք վերաբերում նման կարգի նշանակումներին»։
Նա նշել է, որ չի կարծում պետք է լուրջ վերաբերվեն նման կարգի փոփոխությունների, չի կարծում, որ այդ փոփոխություններն ինչ-որ մտածված, լուրջ նպատակներ հետապնդող փոփոխություններ են. «Չկա, չի երևում սրա նպատակը։ «Փոփոխություն փոփոխության համար», նույն կադրային բանկով, վերափոխումներով իմիտացիա են ստեղծում, թե ինչ որ բան են անում»։
Ինչ վերաբերում է ղարաբաղյան հակամարտության հարցի վերջնական լուծմանը, ՀՀ երկրորդ նախագահը հիշեցրել է Ադրբեջանի նախագահի ու պաշտոնյաների հայտարարությունները, որ իրենք «Ղարաբաղի հարցը լուծել են, այլևս նման խնդիր իրենք չունեն»։
«Դուք որևէ ողջամիտ հայտարարություններ կամ մոտեցումներ Հայաստանի իշխանավորների կողմից լսե՞լ եք։ Ես չեմ լսել։ Չկա հայեցակարգ, չկա մոտեցում, ուղղակի հոսանքի մեջ ընկած գնում ենք, թե վերջում ինչ կլինի, Աստված գիտի։ Մոտավորապես այս բանաձևն է աշխատում հիմա»,- ասել է Ռոբերտ Քոչարյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյան. Պարտված, այսպիսի ծնկաչոք վիճակում երբեք չէի հայտնվի
- Ռոբերտ Քոչարյան. Սա պլանավորված պարտության տեխնոլոգիա է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան