Օլիմպիական խաղերի բացման արարողության տնօրենին աշխատանքից ազատել են Հոլոքոստի մասին կատակների համար
1998 թվականի ելույթներից մեկում ճապոնացի կատակերգու Քենտարո Կոբայասին, որը Տոկիոյում 2020 թվականի Օլիմպիական խաղերի բացման արարողության ռեժիսորն էր, առաջարկում էր «խաղալ Հոլոքոստ»:
Կատակերգության ռեժիսոր, Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերի բացման արարողության տնօրեն Կենտարո Կոբայասին հեռացվել է աշխատանքից այն բանից հետո, երբ համացանցում սկսել էին շրջանառվել նրա 1998 թ. ելույթների ձայնագրությունները, որոնցում նա ծաղրում էր Հոլոքոստը:
Կոբայասիի պաշտոնանկության մասին հայտնել Է Օլիմպիադայի կազմկոմիտեն հինգշաբթի ՝ հուլիսի 22-ին, Խաղերի բացման նախօրեին:
«Պարզվել է, որ նախկինում Կոբայասին իր ելույթների ժամանակ ծաղրել է պատմության ողբերգական դրվագները», - Տոկիոյում Օլիմպիական խաղերի կազմակերպչական կոմիտեի որոշումը բացատրել է նրա ղեկավար՝ Սեյկո Հասիմոտոն:
Նա հավելել է, որ Կոբայասին ներողություն է խնդրել իր խոսքերի համար և հրաժարական է տվել սեփական ցանկությամբ:
«Ինչպես նշել են շատերը, իմ արտահայտություններն իսկապես անտեղի էին։ Ես զղջում եմ և ներողություն եմ խնդրում», - Խասիմոտոյի խոսքը մեջբերել է ռեժիսորը:
Վերջերս համացանցում հայտնված 1998 թվականի ելույթի տեսագրության մեջ Քենտարո Կոբայասին նետել է մարդուկների թղթե արձաններ և առաջարկել խաղալ Հոլոքոստ:
Երեք օր առաջ ՝ հուլիսի 19-ին, կոմպոզիտորի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել ճապոնացի 52-ամյա երաժիշտ Կեյգո Օյամադան։ Օյամադայի որոշումը կապված է ԶԼՄ-ների 1994-ի իր հարցազրույցից մեջբերումների հետ, որում նա առանց նկատելի զղջման պատմում է, թե ինչպես է դպրոցական տարիներին ծաղրել սահմանափակ հնարավորություններով իր դասընկերներին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները