«Հայաստանը պարզապես վերածվել է ազգային շահեր, արժանապատվություն և գաղափարախոսություն չունեցող պետության»
ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՀԿ-ն տարածել է «Հայաստանը չկա՞» վերնագրով հայտարարություն, որում ասվում է.
«Հուլիսի 26-ից օգոստոսի 6-ը մեկ տասնյակից ավելի երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի, Վրաստանի, Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի, Գերմանիայի, Անգլիայի, Լեհաստանի, Ռումինիայի, Ուկրաինայի, Իտալիայի, Թուրքիայի, Ադրբեջանի մասնակցությամբ Վրաստանում կանցկացվի «Աշխույժ ոգի» («Agile Spirit 2021») զորավարժությունը։
Կմասնակցի ավելի քան 2,5 հազար զինվորական։ Կոնտինգենտի գերազանց մասը՝ շուրջ 1600 զինվոր ու սպա, ներկայացնելու են Վրաստանի ազգային գվարդիան, ամերիկյան ծովային հետևակը։ Զորավարժությունների նպատակը ԱՄՆ-ի, Վրաստանի, ՆԱՏՕ-ի ու տարածաշրջանային նրա գործընկերների օպերատիվ, պրոֆեսիոնալ, մարտական պատրաստվածության բարձրացումն է։ Օրեր առաջ էլ տեղեկացրել էինք, որ ընթացիկ տարվա հոկտեմբերի սկզբներին
Թուրքիան, Ադրբեջանը, Վրաստանը նախատեսել են առավելագույնս մարտական իրավիճակին մոտեցված «Հավերժություն» զորավարժությունը։
Ինչպես տեսնում ենք, տարածաշրջանում, մեր մերձ հարևանությամբ, բոլորն ինտենսիվ մարտական պատրաստությունների մեջ են, իսկ մենք շարունակում ենք ապավինած մնալ ռուսների հետ ունեցած մեր ռազմական գործընկերությանը՝ նույնիսկ այդ ուղղությամբ որևէ տեսանելի, էական քայլ չնախաձեռնելով։ Ավելին, մոռացած թե բանակի կռացած մեջքի շտկման, թե մարտական ոգու և պատրաստվածության բարձրացման մասին՝ զբաղվում ենք միայն անհասկանալի կադրային տեղաշարժերով ու նշանակումներով։
Իսկ առհասարակ տպավորությունն այնպիսին է, որ կորցնելով դիմադրողականությունը՝ Հայաստանը պարզապես վերածվել է ազգային շահեր, արժանապատվություն և գաղափարախոսություն չունեցող պետության։ Նաիրյան մեր հինավուրց, քրիստոնեական երկիրը փաստացի անհետանում է աշխարհի քաղաքական քարտեզից, դադարում է է գոյություն ունենալուց, և այդ փաստն իրավական ձևակերպում է ստանալու Ադրբեջանի հետ առաջիկայում կնքվելով պայմանագրով։
Հարակից հրապարակումներ`
- Արթուր Վանեցյանը դուրս է եկել «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ-ից
- ԱԱԾ պահեստազորի սպաներ. Ցավալի է, որ իշխանությունների ձեռքին կույր գործիքի են վերածվել երկրի ուժայինները
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան