Ասկերանի շրջանի Այգեստան համայնքի բնակիչներից մեկը մոլորվելով, անցել է ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատված․ ԱՀ ՄԻՊ
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից հավաքագրված տեղեկատվության համաձայն՝ հուլիսի 22-ին Ասկերանի շրջանի Այգեստան համայնքի բնակիչներից մեկը Խրամորթ համայնքի հատվածում, տեղանքում մոլորվելով, անցել է ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատված:
Ինչպես հայտնում է ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը, ռուս խաղաղապահների միջամտությամբ անձը վերադարձվել է հայկական կողմին:
Պաշտպանի փոխանցմամբ՝ նրա կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու