2020-ի առաջին կիսամյակի համեմատությամբ 2021-ի նույն հատվածում ծննդյան ակտային գրանցումների թիվը նվազել է
2021 թվականի առաջին կիսամյակում Արցախում գրանցվել է թվով 715 ամուսնություն և 94 ամուսնալուծություն: Արցախի հանրապետության արդարադատության նախարարությունից հայտնում են, որ ընթացիկ տարվա առաջին կիսամյակում քաղաքացիական կացության ակտային գրանցումների ընդհանուր քանակից 660-ը վերաբերվում է ծննդյան ակտային գրանցումներին:
Ընդհանուր առմամբ, 2020 թվականի առաջին կիսամյակի համեմատությամբ 2021 թվականի առաջին կիսամյակում ծննդյան ակտային գրանցումների թիվը նվազել է 326-ով:
ՔԿԱԳ տարածքային բաժինների կողմից կատարվել է թվով 6.952 գործողություն, որոնց քանակը համեմատած 2020 թվականի առաջին կիսամյակի հետ աճել է 4.236-ով:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու