Կիպրոսը Վարոշայի վերաբերյալ Էրդողանի հայտարարությունների հարցով դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ
Կիպրոսը դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ՝ բողոքելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի ու Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության ղեկավար Էրսին Թաթարի՝ Վարոշայի վերաբերյալ արած հայտարարությունների դեմ: Այս մասին գրում է ermenihaber-ը։
Էրդողանն ու Թաթարը հայտարարել էին Կիպրոսի Ֆամագուստա քաղաքի Վարոշա քաղաքամասի աստիճանական բացման ու բնակեցման մասին: Վարոշան 1974թ. թուրքական ներխուժումից հետո ցանկապատերով փակվել է ու առ այսօր անբնակ է։
Կիպրոսը ՄԱԿ-ի ԱԽ-ին ներկայացված դիմումը հիմնավորել է Թուրքիայի ու Կիպրոսի թուրքական հատվածի ղեկավարության կողմից Վարոշայի վերաբերյալ ՄԱԿ-ի բանաձևի խախտմամբ:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1984 թվականի բանաձևով, Վարոշան, որը չեզոք գոտի է համարվում, պետք է անձեռնմխելի մնա՝ մինչև 1974-ին վտարված կիպրոսցի հույն սեփականատերերի ժառանգների վերադարձը:
Կիպրոսի արտգործնախարար Նիկոս Քրիստոդուլիդեսը թեմայի վերաբերյալ մասնավորապես ասել է. «Կատարվող քայլերը ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևերի բացահայտ խախտումներ են: Դրանք բացասաբար են անդրադառնալու այն ջանքերի վրա, որոնք գործադրվում են բանակցությունները վերսկսելու նպատակով»:
Հարակից հրապարակումներ`
- Իսրայելն ու Հունաստանը դատապարտել են Էրդողանի արած հայտարարությունները Հյուսիսային Կիպրոսում
- Հունաստանի վարչապետ․ Ժամանակն է, որ Թուրքիան հրաժարվի Կիպրոսի և կիպրոսցի թուրքերի դեմ սպառնալիքների փակուղուց
- Էրդողանը երկօրյա այցով մեկնում է ինքնահռչակ «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն»
- Ադրբեջանում Հունաստանի դեսպանն այցելել է օկուպացված Շուշի, ադրբեջանական պատվիրակությունը՝ օկուպացված Կիպրոս
- Ադրբեջանը պատրաստվում է ճանաչե՞լ օկուպացված Հյուսիսային Կիպրոսը՝ Թուրքիայից հետո
- ԵԽ-ն դեմ է, որ Կիպրոսի հիմնախնդիրը կարգավորվի երկու պետության սկզբունքով
- Wikipedia-ն Թուրքիայում կայքի հասանելիության արգելքի հարցով դիմել է եվրադատարան
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա