Դուք այնքան ապիկար վախկոտներ ենք, որ նույնիսկ 8-9 անկախ ու անաչառ դատավոր չեք հանդուրժում. Միհրան Պողոսյան
Փաստաբան Միհրան Պողոսյանը գրում է.
«Հանցագործը պոզով-պոչով չի լինում...
Սա ՀՀ քրեական օրենսգրքի 342.1-րդ հոդվածն է, որով որպես հանցագործություն է նախատեսված բաշխման արդյունքներին վերաբերող տվյալները փոփոխելու նպատակով դատավորների միջև համակարգչային ծրագրի միջոցով իրականացվող գործերի բաշխման գործընթացին միջամտելը։
Հիշեցնեմ, որ գործերի բաշխման համակարգչային ծրագրի առկայությունը և դրան միջամտելը որպես հանցագործություն նախատեսված լինելը լուրջ գլխացավանք է «իշխանության» համար, քանի որ սրանք ազատորեն չեն կարողանում քրեական գործերն ու կալանքի միջնորդությունները դատարաններում հանձնել իրենց նախընտրած չվնգստացող Դանիելյան Վաչե /Հրաչ/ Արմինեովնաներին։
Կարո՞ղ եք գուշակել թե ի՞նչ են որոշել համարյա գոմից դուրս եկած մեր հարգարժան ԲԴԽ անդամը, նույնքան հարգարժան գիտնական անդամներն ու իշխանությունը....
Դե բռնվեք, սրանք որոշել են ՀՀ դատարաններից /առնվազն վերաքննիչ քրեական ու առաջին ատյանի դատարանից/ ուղղակի՝ այսինքն տուպՕ, վերացնել դատավորների միջև գործերի բաշխման համակարգչային ԾՐԱԳԻՐԸ ու դրանից հետո առաջնորդվել չկա ծրագիր, չկա դրան միջամտություն սկզբունքով...
Չէ, բայց դուք իրոք այնքան ապիկար վախկոտներ ենք, որ նույնիսկ 8-9 անկախ ու անաչառ դատավոր չեք հանդուրժում, բա ո՞նց եք պատրաստվում ձեր պատիժը կրել...»:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին