Չինաստանը մերժել է կորոնավիրուսի ծագումը հետաքննող ԱՀԿ-ի ծրագիրը
Չինաստանը, կորոնավիրուսի վերաբերյալ Առողջապահության համաշխարհային կազմակերպության փաստաթղթի ձևակերպումը համարում է անհարգալից վերաբերմունք գիտությանը: Այս մասին հայտարարել է Առողջապահության պետական կոմիտեի ղեկավարի տեղակալ Ցզեն Յիսինը՝ փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն։
Խոսքը COVID-19-ի առաջացման վերաբերյալ հետաքննության երկրորդ փուլի մասին է ։ Պեկինը, գերատեսչության ներկայացուցչի խոսքով, չի հետևելու այդ նախագծին:
«Չինաստանի կառավարությունը սատարում է գիտական հետաքննությանը: Մենք դեմ ենք վիրուսի ծագման հետաքննության քաղաքականացմանը»,- ասել է նա:
Գերատեսչության ներկայացուցիչն ընդգծել է, որ քննության երկրորդ փուլը պետք է հիմնված լինի առաջինից հետո արված եզրակացությունների վրա:
Ուհանում COVID-19-ի բռնկման սկզբից բազմիցս վարկածներ են հայտնվել, որ վարակի հարուցիչը կարող էր տարածվել Ուհանի վիրուսաբանության ինստիտուտի լաբորատորիայից: Փաստաթղթում նաև նշվում է, որ կորոնավիրուսը հնարավոր է մարդուն փոխանցվել է չղջիկներից մեկ այլ կենդանու միջոցով:
Անցյալ շաբաթ ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը հայտարարել է, որ COVID-19-ով մարդկանց հիվանդության առաջին դեպքերի շրջանում լաբորատորիաների և հետազոտական հաստատությունների աուդիտ անցկացնելու պլանների մասին։
Ավելի վաղ կազմակերպության անդամ երկրները նամակ էին ստացել, որում նշվում էին հետագա քայլերը, որոնք քարտուղարությունը մտադիր է ձեռնարկել վիրուսի ծագումը պարզելու համար:
Դրանց թվում են մարդկանց, կենդանիների և շրջակա միջավայրի համալիր փորձաքննությունները, ինչպես նաև այն շրջանների ուսումնասիրությունը, որտեղ ամենից առաջ հայտնաբերել են «SARS-CoV-2»-ը և այն վայրերը, որտեղ հայտնաբերել են «SARS»-ի հետ կապված այլ կորոնավիրուսներ:
Փորձագետները նաև ստուգելու են կենդանիների շուկաները Ուհանում և հարակից տարածքում: Բացի այդ, նրանք հետազոտություն են անցկացնելու ՝ կապված մոլեկուլային համաճարակաբանության հետ:
Հարակից հրապարակումներ`
- ԱՀԿ ղեկավարը նախազգուշացնում է կորոնավիրուսի առավել վտանգավոր շտամի ի հայտ գալու հավանականության մասին
- ԱՀԿ մասնագետները կուսումնասիրեն Ուհանի լաբորատորիաները՝ պարզելու կորոնավիրուսի ծագումը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները