ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է՝ թույլ չի տա ագրեսիայի Տաջիկստանի դեմ նաև ՀԱՊԿ գործիքներով
Մոսկվան, անհրաժեշտության դեպքում, պատրաստ է միջոցներ ձեռնարկել Տաջիկստանի դեմ ագրեսիան կանխելու համար, դրա համար հանրապետության 201-րդ ռազմաբազայում ռուս զինվորականները պլանային և չպլանավորված վարժանքներ են անցկացնում:
«Անհրաժեշտության դեպքում Ռուսաստանի Դաշնությունը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները` ագրեսիան կամ տարածքային սադրանքները կանխելու համար` համապատասխան ռուս-տաջիկական ռազմավարական գործընկերության և դաշինքի ոգուն», - ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն՝ ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում:
Նրա խոսքով, ինտենսիվ շփումները պահպանվում են Ռուսաստանի և Տաջիկստանի պաշտպանության և սահմանային գերատեսչությունների միջոցով, և ակտիվորեն օգտագործվում են ՀԱՊԿ գործիքները:
«Հանրապետությունում գտնվող 201-րդ ռազմաբազայում տեղակայված ռուսական զորքերը պլանային ու չպլանավորված տակտիկական վարժանքներ են իրականացնում», - ընդգծել է ՌԴ փոխարտգործնախարարը:
Նա հավելել է, որ Ռուսաստանը հետագայում ևս աջակցություն կցուցաբերի Տաջիկստանի պաշտպանական կարողությունների ամրապնդման գործում:
«Մենք, անշուշտ, կշարունակենք օժանդակություն ցուցաբերել Տաջիկստանի պաշտպանական կարողությունների ամրապնդմանը` ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ Տաջիկ-Աֆղանստանի սահմանը ամրապնդելու մասին ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի 2013 թ. որոշման կատարման շրջանակներում», - հավաստիացրել է Ռուդենկոն:
Նշվում է, որ Աֆղանստանում առճակատում է տեղի ունենում կառավարական զորքերի և «Թալիբան» գրոհայինների միջև, որոնք զգալի տարածքներ են գրավել գյուղական բնակավայրերում և նախահարձակ են գնում մեծ քաղաքների դեմ: Աֆղանստանում անկայունությունն աճում է՝ ԱՄՆ զորքերի դուրսբերման ֆոնին, որը պետք է ավարտվի մինչև սեպտեմբերի 11-ը։ 2020 թ.-ին Վաշինգտոնը և Թալիբանը Դոհայում ստորագրեցին ավելի քան 18 տարվա պատերազմի առաջին խաղաղ համաձայնագիրը: Այն նախատեսում է 14 ամսվա ընթացքում Աֆղանստանից օտարերկրյա զորքերի դուրսբերումը և գերիների փոխանակումից հետո միջաֆղանական երկխոսության սկիզբը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա