Ռուսաստանը չի օգտագործի գազի տարանցման հարցը որպես զենք. ԱԳՆ
«Ռուսաստանի Դաշնությունը երբեք չի օգտագործել գազի տարանցման և էներգետիկ ռեսուրսների մատակարարման հարցը որպես զենք և մտադիր չէ դա անել»,-հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Այս մասին գրում է Ռիա Նովոստին։
«Ռուսաստանը երբեք չի օգտագործել էներգիայի մատակարարումը կամ տարանցման հարցը որպես զենք և չի պատրաստվում դա անել ապագայում»,-ասել է նա հինգշաբթի օրը ճեպազրույցի ժամանակ: Նրա խոսքերով, Ռուսաստանի Դաշնությունը հետևողականորեն հանդես է գալիս էներգետիկ համագործակցության ապաքաղաքականացման օգտին:
«Մենք երբեք մտադրություն չենք ունեցել գազ չմատակարարել: Այս հարցը զուտ առևտրային բնույթ է կրում, դա համապատասխան տնտեսվարող սուբյեկտների իրավասությունն է», - հավելել է Զախարովան:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում