Դա խոչընդոտ չէ մանդատները ստանալու համար․ ԿԸՀ նախագահը՝ կալանավորված պատգամավորների մասին
«Դա խոչընդոտ չէ իրենց կողմից իրենց մանդատները ստանալու համար»,- լրագրողների հետ զրույցում ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ պատասխանելով հարցին, թե «Հայաստան» դաշինքից կալանավորված պատագամավորներ Մխիթար Զարքարյանի և Արթուր Սարգսյանի մանդատների հարցն ինչպե՞ս է լուծվում:
Նա նշեց, որ մանդատներ տրամադրելու մասին արձանագրություն կազմելուց նաև նշված պատգամավորների անուններն է ընթերցել:
«Սա նշանակում է, որ հիշյալ պատգամավորը ստանալու են իրենց մանդատները՝ իրականացնելու իրենց պատգամավորական գործունեությունը, իսկ պատգամավորական գործունեության իրականացման եղանակները, ձևերը կարգավորվում է այլ օրենսդրությամբ»,- ասաց Տ.Մուկուչյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր կայացած արտահերթ նիստում կազմեց և ստորագրեց Ազգային ժողովի պատգամավորներ գրանցելու և մանդատներ տրամադրելու մասին արձանագրություն:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան