Օդային ճանապարհով ՌԴ տարածք մուտք գործելու կարգը
Ռուսաստանի Դաշնությունը վերահաստատում է, որ Եվրասիական տնտեսական միության անդամ-պետությունների տարածքներից ՀՀ և օտարերկրյա քաղաքացիները, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող անձինք օդային անցակետերով ՌԴ մուտք գործելիս շարունակելու են ներկայացնել «Ճամփորդի՛ր առանց COVID-19-ի» բջջային հավելվածը` կորոնավիրուսային վարակի վերաբերյալ իրենց հետազոտության բացասական արդյունքով (երկիր ժամանելուց ոչ շուտ, քան 3 օր առաջ):Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
«Այս կարգը չի տարածվում այն ուղևորների վրա, որոնք երրորդ երկրներից Եվրասիական տնտեսական միության անդամ-պետությունների տարածքներով Ռուսաստան են մտնում տարանցիկ կամ կարճ կանգառով: Վերջիններս պետք է ներկայացնեն երրորդ պետության տարածքում իրականացված ՊՇՌ հետազոտության բացասական արդյունք (երկիր ժամանելուց ոչ շուտ, քան 3 օր առաջ): Կարգավորումն ուժի մեջ է մտնում 2021թ. հուլիսի 25-ից»,- ասվում է հաղորդագրությունում:
Լաբորատորիաների ցանկն՝ այստեղ։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները