ՌԴ ժողովրդական արտիստ Օլեգ Գազմանովը նշում է ծննդյան 70-ամյակը
Այսօր ծննդյան 70-ամյակն է նշում Ռուսաստանի ժողովրդական արտիստ Օլեգ Գազմանովը։ Երգիչն իր ծննդյան օրը կնշի բեմում՝ հարազատ Կալինինգրադի մարզում: Այս մասին նա պատմել է ՏԱՍՍ-ին:
Երգիչը Սվետլոգորսկի «Յանտար-Հոլլ» -ի բեմում ներկայացնելու է «7: 0 իմ օգտին» ծրագիրը: Հոբելյարի հետ ելույթ կունենա նրա որդին՝ Ռոդիոնը:
«Երկու տարի առաջ ես որոշեցի ոչ թե ծննդյանս օրն ինչպես միշտ նշել Մոսկվայի սեղանի շուրջ, այլ հրավիրել իմ ընկերներին և բեմում հանդիպել նրանց հետ: Հայրենիքում հիանալի համերգ ունեցա, ես ինձ շատ երջանիկ էի զգում և այս անգամ էլ որոշեցի իմ հոբելյանը նշել բեմում», - ասել է Գազմանովը:
Հոբելյանական տարում Գազմանովը մեկնել է մեծ հյուրախաղերի, ինչպես նաև նոր ալբոմ է պատրաստում։ Տոնակատարությանը նվիրված են մի շարք ստեղծագործական երեկոներ և հեռուստաշոուներ ՝ արտիստի գործընկերների մասնակցությամբ:
Այսօր ռուսական «Առաջին ալիք»-ը ցուցադրելու է ֆիլմ Օլեգ Գազմանովի մասին։ Ֆիլմում արտիսիտի մասին կպատմեն նրա ընտանիքի անդամները, հայտնի մարդիկ՝ Ֆիլիպ Կիրկորովը, Քրիստինա Օրբակայտեն, Միխայիլ Բոյարսկին, Ալլա Դուխովան, Վալերի Սյուտկինը, Գրիգորի Լեպսը: Հոկտեմբերի 30-ին Մոսկվայի նախատեսված է մեծ համերգ։
ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում Գազմանովը խոստովանել է, որ մտածում է կարիերան ավարտելու մասին:
«Ես մտածում եմ հայտարարել երաժշտական կարիերան ավարտելու մասին։ Հնարավոր է, որ այս շրջագայությունը վերջինը լինի», - ասել է նա՝ ընդգծելով, որ եթե համապատասխան հայտարարություն անի, ապա հաստատ ոչ հանդիսատեսին իր համերգներին հրավիրելու համար։ «Այդ մասով ամեն ինչ կարգին է», - ընդգծել է երաժիշտը։
Օլեգ Գազմանովը ծնվել է 1951 թվականի հուլիս 22-ին Կալինինգրադ մարզի, Գուսև քաղաքում զինվորների ընտանիքում, որոնք ծնունդով Բելառուսից էին, տատիկը ապրել է Մինսկ քաղաքում։ Հայրը՝ մայոր Միխայիլ Սեմյոնովիչ Գազմանովը պրոֆեսիոնալ զինվորական էր, իսկ մայրը՝ Զինաիդա Աբրամովնան (1920-2006)՝ բժիշկ-սրտաբան զինվորական հոսպիտալում: Օլեգը ընտանիքի միակ զավակն է։
1989 թվականին ստեղծել է «Էսկադրոն» խումբը։ Առավել հայտնի են հետևյալ երգերը, որոնք դարձել են Գազմանովի «այցեքարտը»՝ «Էսկադրոն», «Յասաուլ», «Պարոնայք սպաները», «Մոսկվան» և «Ծովահենուհին»:
Գազմանոովի «Մոսկվա» երգը դարձել է Մոսկվայի ոչ պաշտոնական հիմնը։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները