Հայաստանում երբեք նման «բեսպրեդել», իրավական խայտառակ իրավիճակ չի եղել․ Իշխան Սաղաթելյան
Այսօր մեր խմբակցության 2 պատգամավոր առևանգված են իշխանության կողմից: Այս մասին Սյունիքի կալանավորված համայնքապետներին ազատ արձակելու պահանջով ստորագրահավաքի ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը:
«Սա ակնհայտ քաղաքական հետապնդում է՝ օրենքի կոպիտ խախտումով,որի մասին այս իշխանությունը հայտարարել էր նախընտրական շրջանում։ Հիմա փորձում է դա օրը ցերեկով իրականություն դարձնել։ Այս իշխանությունը պետականության, սահմանադրականության, օրինակության հետ որևէ առնչություն չունի»,- հայտարարեց Սաղաթելյանը։
Նրա խոսքով՝ ներկա իշխանությունը նման գործողություններ իրականացնելիս հետապնդում է երկու նպատակ։
«Նախ Սյունքին ունի ռազմավարական նշանակություն և գիտենք, թե այսօրվա իշխանությունն ինչ մոտեցումներ ունի և ինչ ցավոտ զիջումներ են սպասվում։ Առաջինը այս դիմադրողականությունը ջարդելու հանգամանքը։ Իսկ երկրորդ, որ վախեցնեն ու քաղաքական հետապնդում իրականացնեն մեր դաշինքի անդամների նկատմամբ»,- ասաց Սաղաթելյանը:
«Հայաստան» դաշիքնի անդամի կարծիքով ՝ Հայաստանում երբեք նման «բեսպրեդել», իրավական խայտառակ իրավիճակ չի եղել։ «Սա այս իշխանության դեմքն է»,- ավելացրեց դաշնակցականը։
Ինչ վերաբերում է խորհրդարանում դաշինքի անելիքներին, ապա Սաղաթելյանն ասաց․
«Գնում ենք խորհրդարան ընդդիմադիր պայքարին նոր ուժ և թափ տալու համար։ Ողջ ուժով պայքարելու ենք այս իշխանությունների դեմ, քանի որ գտնում ենք ,որ նրանք վտանգ են մեր պետության և պետականության համար»։
Հարակից հրապարակումներ`
- Սյունիքն առաջինը «ոչ» ասաց պարտադրանքի տակ գտնվող պարտվող իշխանությանը, դրա համար էլ հետապնդվում են․Օհանյան
- Ազատություն Սյունյանց պաշտպաններին. Ստորագրահավաք Երևանում
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան