Սյունիքն առաջինը «ոչ» ասաց պարտադրանքի տակ գտնվող պարտվող իշխանությանը, դրա համար էլ հետապնդվում են․Օհանյան
Մեր գործընկերները, որոնք դաշինքի և խմբակցության անդամ են, այսօր քաղբանտարկյալի կարգավիճակում են և օր առաջ այսօրվա իշխանությունները պետք է նրանց ազատեն։ Այս մասին Հյուսիսային պողոտայում Սյունիքի կալանավորված համայնքնապետերին ազատելու պահանջով ընթացող ստորագրահավաքի ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի անդամ, խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։
«Նրանք, լինելով պատգամավոր, անձեռնամխելիությամբ են օժտված։ Եթե նրանք դա չանեն, ապա համապատասխան միջոցառում մենք կձեռնարկենք»,- ասաց Օհանյանը։
Նրա համոզմամբ՝ այսօրվա իշխանություններն են խոսում ատելության խոսքի մասին։
«Ընտրություններից հետո, երբ ֆիքսեցինք բազմաթիվ խախտումներ, վարչական ռեսուրսների չարաշահում և ուղղորդման դեպքեր, սկսեցին հետապնդել մեր թիմի անդամներին, կեղծ քրեական գործել կազմել,ինչն անընդունելի է»։
Օհանյանի խոսքով ՝ ընտրություններից հետո հետապնդումներ են իրականացնում։
«Մեր գործընկերներին հետապնդում են նրա համար, որ Սյունիքն առաջինն ըմբոստացավ, Սյունիքն առաջնը «ոչ» ասաց պարտադրանքի տակ գտնվող պարտվող իշխանությանը, դրա համար էլ հետապնդվում են»,- նշեց Օհանյանը։
Անդրադառնալով Խորհրդարանում «Հայաստան» խմբակցության գործունեությանը, Օհանյանն ասաց․
«Արտահերթ խորհրդարանական ընտրություններին հասել են հաջողությունների՝ մեզ ընտրել է զգալի թվաքանակ և մենք պարտավոր ենք աշխատանքները շարունակել և հասնել իշխանափոխության։ Պարտված իշխանությունը կառավարման ղեկին չպետք է լինի»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան