Օլիմպիական մրցաշարում ռուս նետաձիգը ուշագնաց է եղել
Տոկիոյի Օլիմպիական խաղերի որակավորման փուլում ռուս նետաձիգ Սվետլանա Գոմբոևայի ինքնազգացողությունը վատացել է, հայտնել է Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի Telegram-ալիքը:
Ինչպես հայտնի է դարձել ՌԻԱ Նովոստիին, մարզուհին կորցրել է գիտակցությունը:
Նշենք, որ Տոկիոյում ընթանում է նետաձգության օլիմպիական որակավորման փուլը: Մրցումներն անցկացվում են առավոտյան՝ Տոկիոյի ժամանակով, որտեղ օդի ջերմաստիճանը գերազանցում է 30 աստիճանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան