Ըմպելիքների 5 տեսակ, որոնք խանգարում են նիհարելուն
Ամերիկացի սննդաբանները նշել են հինգ տեսակի ըմպելիքներ, որոնք վնասակար են խանգարում են նիհարելուն: Այս մասին հայտնում է Լենտա.ռու- ն։
Սննդաբան Էշլի Նեյդերը նշել է, որ չնայած նիհարելու ժամանակ հաճախ կենտրոնանում ենք միայն սննդի վրա, բայց շատ կարևոր է խուսափել շաքար պարունակող բարձր կալորիականությամբ խմիչքներից: Այսպիսով, միայն մեկ «անմեղ» ըմպելիքը կարող է 500 կալորիա ավելացնել սննդակարգին:
Վնասակար ըմպելիքների ցուցակում առաջինը հյութերն են: Դիետոլոգ Կլարա Լոուսոնի խոսքով՝ դրանք հարուստ են շաքարով և չունեն օգտակար մանրաթելերից: Նա խորհուրդ է տալիս հյութի փոխարեն ուտել թարմ մրգեր, կամ ընտրել շաքարի նվազագույն պարունակությամբ ըմպելիքներ և խմել կես բաժակից ոչ ավելի:
Ալկոհոլային կոկտեյլները նույնպես նպաստում են քաշի ավելացմանը: Սննդաբան Լինդսի Դեսոտոն խորհուրդ է տալիս խմել ցածր ածխաջրային գարեջուր կամ փրփրուն գինիներ կոկտեյլների փոխարեն: Անկախ ընտրված ալկոհոլային ըմպելիքից, մասնագետները խորհուրդ չեն տալիս խմել օրական մեկ-երկու բաժակից ավելի:
Գազավորված ըմպելիքները նույնպես ցուցակի մեջ են, քանի որ հարուստ են շաքարով: Լոուսոնը պնդում է, որ դիետիկ սոդան նույնպես անառողջ է և չպետք է համարվի ճիշտ ընտրություն:
Դրանք պարունակում են արհեստական քաղցրացնող նյութեր, որոնք ոչ միայն մեծացնում են ավելի բարձր կալորիականությամբ կերակուրների նկատմամբ ձգտումը, այլ հետազոտությունները ցույց են տալիս, որ կարող է խաթարվել արյան մեջ շաքարի կարգավորումը և աղիների բակտերիաների հավասարակշռությունը:
Նշվում է նաև, որ նրանք, ովքեր ցանկանում են նիհարել, խորհուրդ չի տրվում սուրճի մեջ ավելացնել բարձր կալորիականությամբ սերուցքներ:
«Ավելի լավ է, որ սուրճը նոսրացվի վանիլային նուշի կամ վարսակի կաթով», - ասել է Նեիդերը:
Քաղցր սպորտային ըմպելիքները հայտնվել են ցուցակի հինգերորդ և վերջին տեղերում։ Դրանք նույնպես հարուստ են շաքարով ու կալորիաներով: Դեսոտոնն խորհուրդ է տալիս ընտրել հասարակ ջուր, կանաչ թեյ կամ սև սուրճ, եթե մարզվում եք օրվա սկզբին: Այս ըմպելիքները օգնում են քայքայել ճարպը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան