Մարեկ Համշիկ. «Ելքը «Եվրո-2016» մեծ տոն է Սլովակիայի համար»
Սլովակիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Մարեկ Համշիկը Լյուքսեմբուրգի ընտրանու հետ «Եվրո-2016»-ի ընտրական փուլի խաղից (4:2) հետո հայտարարել է, որ գոհ է թիմի ելույթներից: Սլովակները «C» խմբում զբաղեցրել են երկրորդ տեղը և դուրս եկել մայրցամաքային մրցաշարի եզրափակիչ փուլ:
«Սա մեծ տոն ու մեծ հաջողություն է, որը կմտնի սլովակյան ֆուտբոլի պատմության մեջ,- Համշիկի խոսքերը մեջբերել է markiza.sk-ն:- Մենք երջանիկ ենք: Սա իմ առաջին Եվրոպայի առաջնությունը կլինի: Այս գիշերը խոստանում է շատ երկար լինել»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում